Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 175
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 175

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ՏԶԱՍՊԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Ապարանջանը, որը պատրաստված է միջատասպան նյութով ներծծված պոլիմերային նյութից, կիրառվում է արյունածուծ միջատներին վանելու համար, բաժնեծրարված է մանրածախ վաճառքի համար փաթեթվածքում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3808 ապրանքային դիրքում։

2. Վզկապը, որը պատրաստված է միջատասպան և տզասպան նյութերով ներծծված պոլիմերային նյութից, կիրառվում է կենդանիների էկտոմակաբույծներին (լվերին, տզերին և այլն) ոչնչացնելու և վանելու համար, բաժնեծրարված է մանրածախ վաճառքի համար փաթեթվածքում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3808 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: