Գլխավոր տեղեկություն
Համար
N 501-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 501-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման» (ARDA) հիմնադրամի կողմից «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին անհատույց հանձնելու նպատակով «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված երկու բժշկական ուլտրաձայնային հետազոտման սարքավորման հավաքածուի (3 տեղ, 408 կգ ընդհանուր քաշով, 50,060 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,198 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

11.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ