ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 145 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 131 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 9-ին կետին, 282-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերությանը և 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ջրային նավերով որպես պաշար տեղափոխվող բունկերային վառելիքի քանակական նորմերը սահմանելու մասին» թիվ 131 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 9-ին կետին, 282-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերությանը և 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.».
բ) 1-ին կետի առաջին պարբերության մեջ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 39-րդ գլխի» բառերով.
գ) 4-րդ կետը լրացնել «, Կուռիկ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|