ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ապրիլի 2018 թվականի |
թիվ 63 |
քաղ. Մոսկվա |
ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Շնչուղիների հիվանդությունների բուժման համար կիրառվող այն պատրաստուկները, որոնք որպես ակտիվ ազդող նյութ պարունակում են բրոմհեքսինի հիդրոքլորիդ կամ ամբրոքսոլի հիդրոքլորիդ և բաժնեծրարված են դեղաչափված դեղաձևերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 90 000 ենթադիրքում:
2. Շնչուղիների հիվանդությունների բուժման համար կիրառվող այն պատրաստուկները, որոնք պարունակում են դեղաբույսերի լուծամզվածքների խառնուրդ կամ դեղաբույսերի մանրացված մասերի խառնուրդ, սակայն չեն պարունակում ալկալոիդներ և դրանց ածանցյալներ, բաժնեծրարված են դեղաչափված դեղաձևերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 90 000 ենթադիրքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|