ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2018 թվականի |
թիվ 110 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ
Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված) 18-րդ կետի իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի մասին հիմնադրույթը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օր հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: