Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2018-11.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2018 թվականի

թիվ 118

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության (Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների կից ներկայացվող ցանկը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 118 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

 

Համարը՝ ը/կ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների

մեթոդիկայի նշագիրն ու անվանումը

Ծանթագրություն

1

2

3

4

1

բաժին VI

ԳՕՍՏ 2517-2012 «Նավթ և նավթամթերքներ։ Նմուշառման մեթոդներ»

 

2

ԳՕՍՏ 31873-2012 «Նավթ և նավթամթերքներ։ Ձեռքով նմուշառման մեթոդներ»

 

3

ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

4

ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

5

ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»

կիրառվում է մինչև 2025թվականի հունվարի 1-ը

6

հավելված, ցուցանիշ «Ծծմբաջրածնի զանգվածային բաժին»

ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

 

7

ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և նավթամթերքներ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանի որոշումը գազաքրոմատագրման մեթոդով»

 

8

ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

9

ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ։ Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

10

հավելված, ցուցանիշ «Մեթիլ- և էթիլմերկապտանների գումարային զանգվածային բաժին»

ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

 

11

ԳՕՍՏ 33690-2015 «Նավթ և նավթամթերքներ։ Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշումը գազաքրոմատագրման մեթոդով»

 

12

ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

13

ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

14

հավելված, ցուցանիշ «Ջրի զանգվածային բաժին»

ԳՕՍՏ 2477-2014 «Նավթ և նավթամթերքներ։ Ջրի պարունակության որոշման մեթոդ»

 

15

ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ։ Ջրի պարունակության որոշումը թորման մեթոդով»

 

16

ԳՕՍՏ 33733-2016 «Հում նավթ։ Ջրի պարունակության որոշումը կուլոնաչափական տիտրման Կարլ Ֆիշերի մեթոդով»

 

17

ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

18

ՍՏ ՂՀ ԻՍՕ 10337-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կուլոնաչափական տիտրում՝ Կարլ Ֆիշերի մեթոդով»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

19

 

ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Թորման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

20

հավելված, ցուցանիշ «Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիա»

ԳՕՍՏ 21534-76 «Նավթ: Քլորային աղերի պարունակության որոշման մեթոդներ»

 

21

ԳՕՍՏ 33703-2015 «Նավթ: Աղերի որոշումն էլեկտրաչափական մեթոդով»

 

22

ՍՏ ՂՀ 1693-2007 «Նավթ: Քլորային աղերի որոշման էլեկտրաչափական մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

23

հավելված, ցուցանիշ «Հագեցած գոլորշիների ճնշում»

ԳՕՍՏ 8.601-2010 «Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ։ Նավթի և նավթամթերքների հագեցած գոլորշիների ճնշում։ Չափումների մեթոդիկա»

 

24

ԳՕՍՏ 1756-2000 «Նավթամթերքներ։ Հագեցած գոլորշիների ճնշման որոշում»

 

25

ԳՕՍՏ 28781-90 «Նավթ և նավթամթերքներ: Մեխանիկական դիսպերսման ապարատով հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ»

 

26

ԳՕՍՏ 31874-2012 «Հում նավթ և նավթամթերքներ։ Հագեցած գոլորշիների ճնշման որոշում՝ Ռեյդի մեթոդով»

 

27

ԳՕՍՏ 33361-2015 «Նավթ: Գոլորշիների ճնշման որոշումն ընդլայնելու մեթոդով»

 

28

ՍՏ ՂՀ 1692-2007 «Նավթ: Գոլորշիների առաձգականությունը որոշելու մեթոդ VPCRX: Ընդլայնման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

29

հավելված, ցուցանիշ «Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 204 °С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում»

ԳՕՍՏ 33342-2015 «Նավթ։ Օրգանական քլորի որոշման մեթոդներ»

 

30

ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

31

ՍՏԲ 1558-2005 «Հում նավթ: Օրգանական քլորիդների պարունակության որոշման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

32

ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 4929-2011 «Հում նավթում օրգանական քլորիդների պարունակությունը որոշելու համար փորձարկումների ստանդարտ մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

33

 

ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդ»

կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.2024, թիվ 20 14.04.2024, թիվ 118
11.05.2023, թիվ 61 11.11.2023, թիվ 118
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան