ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 122 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի |
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի եվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների մաքսային արժեքի մասին, որոնց համար չի պահանջվում ներկայացնել ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթ» թիվ 254 որոշում։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելու կարգի վերաբերյալ ցուցումների մասին» թիվ 262 որոշում։
3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու և օգտագործելու կարգի վերաբերյալ ցուցումների մասին» թիվ 494 որոշում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի «Ապրանքների մասին հայտարարագիրը գրանցելու կամ գրանցումը մերժելու կարգի վերաբերյալ հրահանգի մասին» թիվ 98 որոշման 2-րդ կետ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: