Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2018-30.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2018 թվականի

թիվ 93

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ), ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ԱՅՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 011/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ), ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ԱՅՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 011/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված)

4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Հաստատել կից ներկայացվող՝

միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջների պահպանումը.

միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ։

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հոկտեմբերի 18-ի ««Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 824 որոշման 2-րդ կետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 93 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) այն ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջների պահպանումը

 

Համարը՝ ը /կ

Կառուցվածքային տարրը կամ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

Ստանդարտի նշագիրն ու անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

1

Հոդված 2

ԳՕՍՏ 33605-2015 «Վերելակներ․ Եզրույթներ և սահմանումներ»

 

2

4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 1-ին կետ

ԳՕՍՏ 33984.1-2016 (EN 81-20:2014) «Վերելակներ. Կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ. Վերելակներ` մարդկանց կամ մարդկանց և բեռները փոխադրելու համար»

կիրառվում է 2018 թվականի նոյեմբերի 1-ից

3

ԳՕՍՏ Ռ 53780-2010 (ԵՆ 81-1:1998, ԵՆ 81-2:1998) «Վերելակներ. Կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ»

կիրառվում է մարդկանց կամ մարդկանց և բեռները փոխադրելու համար վերելակների կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող պահանջների մասով՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, բեռների փոխադրման համար վերելակների կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող պահանջների մասով՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը

4

ՍՏԲ EN 81-1-2006 «Վերելակների կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող պահանջներ. Մաս 1. Վերելակներ էլեկտրական»

կիրառվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը

5

 

ԳՕՍՏ Ռ 56943-2016 «Վերելակներ. կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ. Վերելակներ բեռներ փոխադրելու համար»

կիրառվում է 2018 թվականի նոյեմբերի 1-ից

6

4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 2-րդ կետ

ԳՕՍՏ 33652-2015 (EN 81-70:2003) «Վերելակներ մարդատար. Հասանելիության տեխնիկական պահանջներ, այդ թվում՝ հասանելիություն հաշմանդամների և բնակչության այլ սակավաշարժ խմբերի համար»

 

7

ՍՏԲ EN 81-70-2008 «Վերելակների կառուցվածքին և տեղադրմանը ներկայացվող անվտանգության պահանջներ. Վերելակների հատուկ կիրառումները՝ ուղևորներին և բեռները փոխադրելու համար։

Մաս 70. Վերելակների հասանելիությունը ուղևորների, այդ թվում՝ կենսագործունեության սահմանափակ հնարավորություններով ուղևորների համար»

 

8

4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 3-րդ կետ

ԳՈՍՏ Ռ 52382-2010 (ԵՆ 81-72:2003) «Վերելակներ մարդատար. Վերելակներ հրշեջների համար»

 

9

4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 4-րդ կետ

5.5.3.21 կետ ԳՕՍՏ Ռ 53780-2010 (ԵՆ 81-1:1998, ԵՆ 81-2:1998) «Վերելակներ. Կառուցվածքի և տեղադրման անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ»

կիրառվում է մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը

10

4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 5-րդ կետ

ԳՕՍՏ 33653-2015 (EN 81-71:2005) «Վերելակներ մարդատար. Վանդալապաշտպանությանը ներկայացվող պահանջներ»

 

11

ՍՏ ՂՀ 1870-2009 «Վերելակներ մարդատար. Վանդալապաշտպանությանը ներկայացվող պահանջներ»

 

12

6-րդ հոդվածի 2.5 կետ

ԳՕՍՏ Ռ 53387-2009 (ԻՍՕ/ՏՍ 14798:2006) «Վերելակներ, շարժասանդուղքներ մարդատար, կոնվեյերներ. Փորձարկման և ռիսկի նվազեցման մեթոդոլոգիա»

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 93 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների, որոնք պարունակում են «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

 

Համարը՝ ը/կ

Կառուցվածքային տարր կամ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի օբյեկտ

Ստանդարտի նշագիրը և անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

1

6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր

ԳՕՍՏ 33984.2-2016 «Վերելակներ. Սերտիֆիկացման ժամանակ հետազոտման (փորձարկման) և չափումների կանոններ և մեթոդներ․ Նմուշառման կանոններ»

կիրառվում է 2018 թվականի նոյեմբերի 1-ից

2

 

ԳՕՍՏ Ռ 53781-2010 «Վերելակներ. Վերելակների սերտիֆիկացման ժամանակ հետազոտման (փորձարկման) և չափումների կանոններ և մեթոդներ. Նմուշառման կանոններ»

կիրառվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ից

3

 

ԳՕՍՏ 33984.3-2017 «Վերելակներ. Վերելակների անվտանգության սարքերի սերտիֆիկացման ժամանակ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ. Նմուշառման կանոններ»

կիրառվում է 2018 թվականի նոյեմբերի 1-ից

4

6-րդ հոդվածի 3-րդ կետ

ԳՕՍՏ Ռ 53782-2010 «Վերելակներ. Վերելակների շահագործման հանձնման համապատասխանության գնահատման մեթոդներ և կանոններ»

 

5

6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ Ռ 53783-2010 «Վերելակներ. Վերելակների շահագործման ընթացքում համապատասխանության գնահատման մեթոդներ և կանոններ»

 
 
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: