Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 114
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2018 թվականի

թիվ 114

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ ու 44-րդ կետերին և «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 25-ի թիվ 59 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 17-ի

թիվ 114 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի մեջ կատարվող

 

1. 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմին է, որն ապահովում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից առաջարկների, առաջարկությունների նախապատրաստումն ու համաձայնեցված քաղաքականության իրագործման հարցերով խորհրդակցությունների անցկացումը։»։

2. 7-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին և պետական իշխանության լիազորված մարմինների և անդամ պետությունների ու երրորդ երկրների կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում։»։

3. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և այն աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը, անկախ փորձագետները, ինչպես նաև Միությունում դիտորդ պետությունների լիազորված մարմինների պաշտոնատար անձինք։

Միությունում դիտորդ պետությունների լիազորված մարմինների պաշտոնատար անձինք իրավասու չեն մասնակցելու Կոմիտեի կողմից որոշումներ ընդունելու գործընթացին։

Միությունում դիտորդ պետությունների լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել Կոմիտեի այն նիստին ելույթ ունենալու իրավունք, որին նրանք հրավիրվել են՝ իրենց դիմումների հիման վրա։

Հարցման հիման վրա՝ Միությունում դիտորդ պետությունների լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել Կոմիտեի կողմից ընդունվող ակտերի պատճենները՝ բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման համար)։»։

4. 20-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ։

Բացառիկ դեպքում, եթե Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայությունն անհնարին է, ապա նա իրավունք ունի ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 2 աշխատանքային օր առաջ Կոմիտեի նախագահին գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը՝ քննարկվող հարցերի վերաբերյալ, և (կամ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի պաշտոնատար անձին ուղարկել առանց ձայնի իրավունքի մասնակցելու Կոմիտեի նիստին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան