ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
ԱՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ հավելվածի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17Դ — 23Դ ծանոթագրություններով՝
«17Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 15%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1.24 եվրո՝ 1 հատի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:
18Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո՝ 1 հատի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:
19Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 7 եվրո՝ 1 հատի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:
20Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,21 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:
21Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,8 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:
22Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 15%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1,17 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:
23Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,88 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է 01.09.2017 թվականից մինչև 31.12.2017 թվականը ներառյալ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 59 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
4012 20 000 9 |
- - այլ |
1517Դ) |
9102 11 000 0 |
- - միայն մեխանիկական ցուցանշումով |
718Դ) |
9102 19 000 0 |
- - այլ |
718Դ) |
9102 21 000 0 |
- - ավտոմատ ենթալարվածքով |
719Դ) |
9102 29 000 0 |
- - այլ |
719Դ) |
9402 10 000 9 |
- - այլ |
520Դ) |
9404 21 100 0 |
- - - ռետինից |
1021Դ) |
9404 21 900 0 |
- - - պլաստմասսայից |
1522Դ) |
9404 29 100 0 |
- - - զսպանակավոր |
1522Դ) |
9404 30 000 0 |
- քնապարկեր |
1522Դ) |
9404 90 900 0 |
- - այլ |
1223Դ) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|