ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2018 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար թույլատրված ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցվածների կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողների միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար թույլատրված ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցվածների կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողների միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար թույլատրված ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցվածների կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողների միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար թույլատրված ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցվածների կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողների միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:
2. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար թույլատրված ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցվածների կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողների միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարումը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում ապահովելու խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|