ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2018 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի թիվ 119 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետները |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող | |
սկիզբը |
ավարտը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
75.040 |
ԳՕՍՏ 21534-76 «Նավթ: Քլորային աղերի պարունակության որոշման մեթոդներ»-ի վերանայում՝ փորձարկումների արդյունքների տրամադրման ճշգրտության և փորձարկումների արդյունքների վերարտադրելիության տվյալների բացակայության առնչությամբ |
հավելված, «Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիա» ցուցանիշ |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
2 |
75.040 75.080 |
ԳՕՍՏ «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ի մշակում՝ ISO 3170:2004 «Petroleum liquids - Manual sampling»-ի հիման վրա՝ հաշվի առնելով ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ը և ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ը |
բաժին VI |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
3 |
75.040 |
ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանի որոշման մեթոդ»-ի վերանայում՝ հաշվի առնելով ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ը և ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ը |
հավելված, «Ծծմբաջրածնի զանգվածային բաժին» ցուցանիշ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4 |
75.040 |
ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ: Ջրի պարունակության որոշումը թորման մեթոդով»-ի վերանայում՝ Ռուսաստանի Դաշնությունում դրա կիրառման համար անհրաժեշտ սարքավորումների բացակայության հետ կապված՝ հաշվի առնելով ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Թորման մեթոդներ»-ը |
հավելված, «Ջրի զանգվածային բաժին» ցուցանիշ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
5 |
75.040 |
Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդի համար միջպետական ստանդարտի մշակում՝ ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդ»-ի, ՍՏԲ 1558-2005 «Հում նավթ: Օրգանական քլորիդների պարունակության որոշման մեթոդներ»-ի և ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդներ»-ի հիման վրա |
հավելված, «Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 20°С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում» ցուցանիշ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
6 |
75.040 75.080 |
ԳՕՍՏ «Նավթ և նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»-ի հիման վրա |
բաժին VI |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
7 |
75.040 |
ԳՕՍՏ «Նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»-ի հիման վրա |
հավելված, «Ջրի զանգվածային բաժին» ցուցանիշ |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|