Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2018 թվականի

թիվ 119

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆԱՎԹԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 24-ի

թիվ 119 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետները

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

75.040

ԳՕՍՏ 21534-76 «Նավթ: Քլորային աղերի պարունակության որոշման մեթոդներ»-ի վերանայում՝ փորձարկումների արդյունքների տրամադրման ճշգրտության և փորձարկումների արդյունքների վերարտադրելիության տվյալների բացակայության առնչությամբ

հավելված, «Քլորային աղերի զանգվածային կոնցենտրացիա» ցուցանիշ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

2

75.040

75.080

ԳՕՍՏ «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ի մշակում՝ ISO 3170:2004 «Petroleum liquids - Manual sampling»-ի հիման վրա՝ հաշվի առնելով ՍՏԲ ԻՍՕ 3170-2004 «Հեղուկ նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ը և ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 «Նավթ և նավթամթերքներ: Ձեռքով նմուշառման մեթոդներ»-ը

բաժին VI

2019 թվական

2020 թվական

Բելառուսի Հանրապետություն

3

75.040

ԳՕՍՏ 32918-2014 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանի որոշման մեթոդ»-ի վերանայում՝ հաշվի առնելով ՍՏ ՂՀ 1473-2005 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ը և ԳՕՍՏ Ռ 50802-95 «Նավթ: Ծծմբաջրածնի, մեթիլ- և էթիլմերկապտանների որոշման մեթոդ»-ը

հավելված, «Ծծմբաջրածնի զանգվածային բաժին» ցուցանիշ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4

75.040

ԳՕՍՏ 33700-2015 «Նավթ: Ջրի պարունակության որոշումը թորման մեթոդով»-ի վերանայում՝ Ռուսաստանի Դաշնությունում դրա կիրառման համար անհրաժեշտ սարքավորումների բացակայության հետ կապված՝ հաշվի առնելով ՍՏ ՂՀ 1314-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Թորման մեթոդներ»-ը

հավելված, «Ջրի զանգվածային բաժին» ցուցանիշ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

5

75.040

Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդի համար միջպետական ստանդարտի մշակում՝ ՍՏ ՂՀ 1529-2006 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդ»-ի, ՍՏԲ 1558-2005 «Հում նավթ: Օրգանական քլորիդների պարունակության որոշման մեթոդներ»-ի և ԳՕՍՏ Ռ 52247-2004 «Նավթ: Քլորօրգանական միացությունների որոշման մեթոդներ»-ի հիման վրա

հավելված, «Օրգանական քլորիդների զանգվածային բաժինը՝ մինչև 20°С ջերմաստիճանը եռալով գոլորշիացող չափամասում» ցուցանիշ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

6

75.040

75.080

ԳՕՍՏ «Նավթ և նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 3171-2007 «Նավթամթերքներ: Հեղուկ ածխաջրածիններ: Ավտոմատ նմուշառումը խողովակաշարերից»-ի հիման վրա

բաժին VI

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

7

75.040

ԳՕՍՏ «Նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 10336-2004 «Հում նավթ: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի պոտենցաչափական տիտրման մեթոդ»-ի հիման վրա

հավելված, «Ջրի զանգվածային բաժին» ցուցանիշ

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: