Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2018 թվականի

թիվ 75

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՄ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված` Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ներկայացնելով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի
մայիսի 10-ի թիվ 75 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

 այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ներկայացնելով

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդ փաստաթղթի մասին տեղեկություններ

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Հանքային ջրեր՝ սեղանի բնական

2201 10-ից

համապատասխանության հայտարարագիր

 

2. բնական հանքային ջրեր՝ սեղանի բուժիչ

2201 10-ից

պետական գրանցման մասին վկայական կամ պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում պետական գրանցման մասին տեղեկություններ (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն*)

բավարար է և համապատասխանության հայտարարագիրը ներկայացնել չի պահանջվում

3. Հանքային ջրեր՝ բուժիչ բնական

2201 10-ից

պետական գրանցման մասին վկայական կամ պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում պետական գրանցման մասին տեղեկություններ (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն*)

բավարար է և համապատասխանության հայտարարագիրը ներկայացնել չի պահանջվում

4. Տեսակախառնած խմելու ջրեր

2201 90 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

 

5. Մշակված խմելու ջրեր

2201 90 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

 

6. Բնական խմելու ջրեր

2201 90 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

 

7. Խմելու ջրեր` մանկական սննդի համար

2201 90 000 0-ից

պետական գրանցման մասին վկայական կամ պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում պետական գրանցման մասին տեղեկություններ (մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն*)

բավարար է և համապատասխանության հայտարարագիրը ներկայացնել չի պահանջվում

8. Արհեստականորեն

հանքայնացված խմելու ջրեր

2201 10 900 0-ից

համապատասխանության հայտարարագիր

 

—————————

* Մասնագիտացված սննդամթերքի միասնական ռեեստրի վարմանը վերաբերող մասով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգը գործողության մեջ դնելու օրվանից:

 

Ծանոթագրություն՝  1.

 Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է օգտվել ինչպես արտադրանքի անվանումից, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից:

   2.

«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների` մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է (հաշվի առնելով սույն ցանկի 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող` փաթեթավորված խմելու ջրի համար (ներառյալ բնական հանքային ջուրը) և չի կիրառվում խմելու համար չնախատեսված բնական հանքային ջրի, արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչությանն ապահովելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից օգտագործվող խմելու ջրի, կենտրոնացված և ապակենտրոնացված ջրամատակարարման միջոցով բնակչությանն ապահովելու համար օգտագործվող խմելու ջրի համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: