ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 109 որոշման ընդունման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 229 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 2-1 կետը տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
« - մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝ 1-ին բաժնի մասով՝ «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջները»՝ «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով, 9-րդ բաժնի մասով՝ «Տարաներում փաթեթավորված խմելու ջրին ներկայացվող պահանջները» և 21-րդ բաժնի մասով՝ «Հանքային ջրերին ներկայացվող պահանջները»՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու առնչությամբ:».
բ) ուժը կորցրած ճանաչել նշված որոշմամբ հաստատված «Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջների» III գլուխը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|