Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-229-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1381
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 29-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում`

ա) 28-րդ կետի «զննություն անցնելու» բառերը փոխարինել «զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերով.

բ) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-րդ ենթակետով`

 

«28.1. լիցենզառուներին տրանսպորտային միջոցների

պարտադիր տեխնիկական զննության

համապատասխան նմուշի փաստաթուղթ

տրամադրելու համար

բազային տուրքի 250 տոկոսի չափով».

 

գ) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետը:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6-րդ ենթակետով`


«8.6. տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման

գործունեության իրականացման համար, տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.4-րդ ենթակետով`


«15.4. տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների  

պարտադիր տեխնիկական զննության անցկացման 

գործունեության իրականացման համար` օգտագործվող

յուրաքանչյուր հոսքագծի հաշվով, տարեկան

բազային տուրքի 5000-ապատիկի չափով»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-229-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան