ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 73 |
քաղ. Մոսկվա |
ՋՐԱՅԻՆ ՈՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏԱՔԱՑՄԱՄԲ ՕԴԱՓՈԽԻՉ ՆԵՐՀՈՍՄԱՆ ԿԱՅԱՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքրված և տաքացված օդի մատակարարման համար նախատեսված ջրային ոչ էլեկտրական տաքացմամբ օդափոխիչ ներհոսման կայանքը՝ կազմված սև մետաղներից պատրաստված կորպուսից, որը պատրաստված է «սենդվիչ» տիպի պանելներից, և որում պողպատյա շրջանակի վրա տեղադրված են օդափոխիչը, ֆիլտրը և ջրային ջերմափոխանակիչը, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7322 ապրանքային դիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|