Գլխավոր տեղեկություն
Համար
N 1782-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.40
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 28.10.10 N 1381-Ն, փոփ. 13.02.20 N 162-Ն, 07.07.22 N 1018-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.01.18 N 13-Ն)

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց., փոփ. 11.01.18 N 13-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, 13.02.20 N 162-Ն)

3. Կադաստրի կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն N 3 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն N 3 հավելվածի։

(3-րդ կետը փոփ., լրաց. 06.11.09 N 1266-Ն, լրաց., փոփ. 11.01.18 N 13-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, 13.02.20 N 162-Ն)

4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության և ընդերքօգտագործման մասին պայմանագրերի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը).

ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները).

բ) ամփոփել ընդերքօգտագործողների կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (ՕՀՊՀ) և մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունքում մարված տարեկան պաշարների վերաբերյալ:

(4-րդ կետը խմբ. 06.11.09 N 1266-Ն, 08.05.13 N 482-Ն, 15.10.15 N 1187-Ն, փոփ. 15.09.16 N 953-Ն, փոփ., լրաց. 11.01.18 N 13-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, փոփ., լրաց. 13.02.20 N 162-Ն)

5. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ամփոփել ընդերքօգտագործողների կողմից օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը (առանձին նշելով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորության չափը) ու բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև արդյունահանված մետաղական օգտակար հանածոների, հանքաքարի ու խտանյութերի արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը՝ համաձայն սույն որոշմամբ սահմանված NN 1 և 2 ձևերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

(5-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, փոփ. 08.05.13 N 482-Ն, 15.10.15 N 1187-Ն, 15.09.16 N 953-Ն, փոփ. 11.01.18 N 13-Ն, խմբ. 13.02.20 N 162-Ն)

5.1 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքները` ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները և ձեռնարկված միջոցառումները:

(5.1-ին կետը լրաց. 13.02.20 N 162-Ն)

5.2. Շրջակա միջավայրի նախարարին՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների և մշտադիտարկումների իրականացման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ առանձին նշելով ապառքների չափը՝ ըստ տնտեսավարողների:

(5.2-րդ կետը լրաց. 13.02.20 N 162-Ն)

6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:

(6-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն, խմբ. 08.05.13 N 482-Ն, փոփ. 11.01.18 N 13-Ն, 13.02.20 N 162-Ն)

6.1. (կետն ուժը կորցրել է 13.02.20 N 162-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 18
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման


(գլխագիրը փոփ. 11.01.18 N 13-Ն)

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության առաջնահերթ միջոցառումները

NN ը/կ

Միջոցառման  անվանումը

Կատարման պատասխանատուն

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից 2004 թ. բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում և տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր  հարկային պետական ծառայություն

2005 թ. 2-րդ եռամսյակ

2.

ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի  գույքագրման աշխատանքների կատարում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ Կոտայքի մարզպետարան

2004 թ. դեկտեմբեր

3.

ՀՀ Արագածոտնի մարզի լքված հանքավայրերի  գույքագրման աշխատանքների կատարում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ Արագածոտնի մարզպետարան

2005 թ.
դեկտեմբեր

4.

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա տեղեկատվական նյութերի գույքագրում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

5.

Մարզերում խորհրդակցությունների կազմակերպում` ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտին առնչվող հարցերի պարզաբանման նպատակով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004-2005 թթ. ընթացքում

6.

Ոլորտին առնչվող տվյալների միասնական համակարգչային բազայի ստեղծման հնարավորությունը, նախնական կառուցվածքը, ստեղծման և օգտագործման հիմնական սկզբունքները որոշելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծում` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան

2004 թ. նոյեմբեր-դեկտեմբեր

7.

Աշխատանքային խմբի զեկույցի քննարկում` տվյալների միասնական բազայի ստեղծման մասին որոշման ընդունման նպատակով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

8.

Ոլորտում լիազորված պետական մեկ մարմնի ստեղծման նպատակահարմարության հարցի քննարկում («Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, այդ թվում` հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2005 թ.
մայիս

9.

Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման նպատակով ընդերքի ուսումնասիրության համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (թույլտվություններ, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

10.

Այն հանքավայրերի կամ դրանց տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004 թ. դեկտեմբեր

11.

Ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հողամասերը տրամադրող համապատասխան մարմիններ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ

12.

Ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հարկային և իրավապահ համապատասխան մարմիններ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
հողամասերը տրամադրող մարմիններ

եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ

II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը և ընդունումը   

NN ը/կ

Իրավական ակտի անվանումը

Կատարման պատասխանատուն

Կատարման ժամկետը

1.

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ վարչապետի 2003 թ. նոյեմբերի 21-ի N 597-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ

3 ամիս

2.

«Լեռնային փորվածքների, հորատանցքերի լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացիա) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2004 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

3.

«Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2005 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

4.

«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնություն տալու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. մարտի
3-րդ տասնօրյակ

5.

«Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության կատարման (իրականացման) կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

6.

«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2005 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

(հավելվածը փոփ. 11.01.18 N 13-Ն, 10.10.19 N 1442-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Ընդերքօգտա-

գործման

իրավունք կրող

սուբյեկտի անվանումը

Համայնքը

Հանքավայրի անվանումը

Տրամադրված

հողամասի

մակերեսը

(հեկտար)

Տրամադրված

հողամասի

շրջադարձային

կոորդինատները՝

WGS-84 (ARMREF 02)համակարգով

Հողի նպատա-

կային

նշանակությունը

Գործառնական

նշանակությունը

(հողատեսքը)

Հողօգտա-

գործման

պայմանագրի կնքման և

գործողության ժամկետը

 

 

 

 

 

 

 

 

(հավելվածը լրաց. 11.01.18 N 13-Ն, փոփ. 13.02.20 N 162-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման

 

Աղյուսակ N 2

 

Ընդերքօգտագործման

իրավունք կրող

սուբյեկտի

անվանումը

Համայնքը

Տրամադրված

հողամասի

մակերեսը

(հեկտար)

Տրամադրված հողամասի

շրջադարձային

կոորդինատները՝

Arm WGS-4

համակարգով

Հողի նպատակային

նշանակությունը

         

(հավելվածը լրաց. 11.01.18 N 13-Ն)

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20   թ. ____ եռամսյակի համար

(դրամ)

NN
ը/կ

Ընդերքօգտագործողի անվանումը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Եռամսյակի ընթացքում միասնական հաշվից մարված ռոյալթին

Ռոյալթիի գծով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորությունը

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարները

1

2

3

4

5

6

           
           
           

(ձևը լրաց. 13.02.20 N 162-Ն)

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ, ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20   թ. ____ եռամսյակի համար

(տոննա)

NN
ը/կ

Ընդերքօգտագործողի անվանումը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը

օգտակար հանածոների անվանումն ու ծավալը

հանքաքարը

խտանյութի անվանումն ու ծավալը

1

2

3

4

5

6

           
           
           

(ձևը լրաց. 13.02.20 N 162-Ն)