Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2018-02.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2018 թվականի

թիվ 52

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության գրանցումն իրականացվում է հետևյալ կարգով.

ա) նախնական տեղեկատվության գրանցումն իրականացվում է Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից (այսուհետ՝ մաքսային մարմին) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով՝ առանց մաքսային մարմնի պաշտոնատար անձանց մասնակցության, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված մերժման համար հիմքերի բացակայության դեպքում.

բ) եթե նախնական տեղեկատվությունը ներառում է նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից տրված՝ մաքսային հայտարարագրի համարը, նախնական տեղեկատվության մեջ նշված տեղեկությունների կազմի ստուգումն իրականացվում է՝ հաշվի առնելով այդպիսի հայտարարագրում առկա տեղեկությունները.

գ) նախնական տեղեկատվությունը գրանցվում է՝ վերջինիս հատկացնելով գրանցման համար.

դ) նախնական տեղեկատվությանը գրանցման համար հատկացնելու ամսաթիվը և ժամը, նախնական տեղեկատվության գրանցումը մերժելու ամսաթիվն ու ժամն ամրագրվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից.

ե) նախնական տեղեկատվության գրանցման համարը ձևավորվում է ըստ հետևյալ սխեմայի՝

ХХ/ՕՕԱԱՏՏ/000000000,

որտեղ՝

XX-ը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ Միության անդամ պետության երկնիշ տառային ծածկագիրն է.

ՕՕԱԱՏՏ-ն՝ նախնական տեղեկատվության գրանցման ամսաթիվն է (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին 2 թվանշանները).

000000000-ն՝ գրանցման ժամանակ ձևավորվող 9-անիշ հերթական համարն է (յուրաքանչյուր օրացուցային տարի համարակալումը սկսվում է 000000001 թվից).

զ) փոխադրողի կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող անձի կողմից ներկայացված նախնական տեղեկատվությանը գրանցման համար հատկացնելուց հետո մաքսային մարմիններն «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են տեղեկություններ այդպիսի համարի մասին, ինչպես նաև այլ՝ նախնական տեղեկատվությունը նույնականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:

Նշված տեղեկությունները հասանելի են դրանց պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում.

է) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից նախնական տեղեկատվության գրանցումը մերժելու համար հիմքերի առկայության դեպքում ձևավորվում է գրանցման մերժում, և նախնական տեղեկատվությունը ենթակա է կրկնակի անգամ գրանցման՝ մերժման համար հիմք հանդիսացող խախտումները վերացնելուց հետո.

ը) նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձին ուղարկվում է հաղորդագրություն, որում պարունակվում է նախնական տեղեկատվության գրանցման համարը, այն հատկացնելու ամսաթիվը և ժամը կամ նախնական տեղեկատվության գրանցումը մերժելու պատճառը, ամսաթիվը և ժամը: Նշված հաղորդագրությունն ուղարկելու ժամկետը չպետք է գերազանցի 15 րոպեն՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում նախնական տեղեկատվությունն ստանալու պահից.

թ) նախնական տեղեկատվությունը կրկին ներկայացնելու դեպքում՝ կապված այդ տեղեկատվությունը ներկայացրած անձի կողմից նախնական տեղեկատվության մեջ, որին հատկացվել է գրանցման համար, պարունակվող տեղեկությունների և տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերում նշված տեղեկությունների միջև անհամապատասխանությունների հայտնաբերման հետ: Նախկինում հատկացված գրանցման համարը համարվում է անվավեր և հանվում է սույն կետի «զ» ենթակետին համապատասխան հրապարակված տեղեկություններից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2020, թիվ 129 01.04.2021, թիվ 52
31.07.2018, թիվ 124 02.09.2018, թիվ 52
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան