Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2017-29.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ՀԱԳՈՒՍՏԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇՈԳԵՄՇԱԿԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք հանդիսացող՝ հագուստի կենցաղային շոգեմշակիչը, որը սարքավորված է կառավարման բլոկով, 1500-ից մինչև 2000 Վտ հզորությամբ ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով ջրի ռեզերվուարով, ուղղահայաց տիպի փոխագուցավոր կանգնակով, գլխադիրներով՝ գոլորշի մատակարարող ճկափողով, և որը նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման հաշվին՝ գոլորշի մատակարարող ճկափողով ռեզերվուարից մատակարարվող գոլորշու միջոցով հագուստն արդուկելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության հիմնական 1-ին կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում (կենցաղային շոգեմշակիչի պատկերի օրինակը բերված է հավելվածում)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017

թվականի մայիսի 11-ի

թիվ 51 որոշման

 

ՕՐԻՆԱԿ

 

հագուստի կենցաղային շոգեմշակիչի պատկերի

 

Ներմուծեք նկարագրությունը_21906

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.06.2022, թիվ 94 29.07.2022, թիվ 51
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան