Գլխավոր տեղեկություն
Համար
N 1273-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1273-Ն

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

1. Սահմանել ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից հարկ վճարողների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից հարկ վճարողների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններ են համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում նշված՝ ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմինները (այսուհետ` լիազոր մարմին):

3. Սույն կարգի ձևին համապատասխան հարկային մարմին տեղեկություններ են ներկայացնում այն լիազոր մարմինները, որոնք իրականացնում են հարկ վճարողների մոտ ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող (այդ թվում՝ օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվությանը կամ լիցենզիային, ինչպես նաև ծանուցմանն առնչվող) ստուգումներ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված՝ օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվությանը կամ լիցենզիային, ինչպես նաև ծանուցմանն առնչվող ստուգում իրականացնող մարմինները տեղեկությունները ներկայացնում են միայն հարկ վճարողների կողմից համապատասխանաբար՝ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերի վերաբերյալ:

5. Սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն ուղղված (թեմատիկ) ստուգումներ իրականացնող մարմինների վրա՝ բացառությամբ օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվությանը կամ լիցենզիային, ինչպես նաև ծանուցմանն առնչվող ստուգման դեպքի:

6. Ստուգում իրականացնող լիազոր մարմինը հաշվետու ամսում իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին է ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում տեղեկությունները ներկայացվում են այդպիսի փաստն արձանագրվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Սույն կարգով նախատեսված` ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` MS Excell («էմ էս էքսել») ֆայլով:

8. Ներկայացվող տեղեկությունները վավերացվում են տվյալ լիազոր մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են անվճար:

10. Սույն կարգին համապատասխան ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակով և հրապարակման ենթակա չեն:

11. Համաձայն սույն կարգի՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I.

Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը

 

II.

ՀՎՀՀ-ն

 

III.

Հեռախոսահամարը

 

IV.

Ամսաթիվը

 

NN
ը/կ

Ստուգված

Ստուգ-ման ակտի հա-մարը

Ստուգ-ման ակտի կազմ-ման ամսա-թիվը

Ստուգ-ված ժամա-նակա-շրջանը

Իրա-վական նոր-մերը, որոնց պա-հանջը չի կա-տար-վել

Ծանո-թա-գրու-թյուն

կազմակերպության

անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի

անվա-նումը

ՀՎՀՀ-ն

հաշ-վառման վայրը

անունը

ազգա-նունը

հայրա-նունը

հաշ-վառման վայրը

անձնա-գրային տվյալ-ները

հան-րային ծառա-յու-թյուն-ների համա-րանիշը

ՀՎՀՀ-ն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16