Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2017 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հորատանցքերի ստորգետնյա վերանորոգման համար կայանք, որը մոնտաժված է անվավոր տեսակի ինքնագնաց շասսիի վրա, բայց դրա հետ կառուցվածքային կերպով միավորված չէ և դրա հետ միասին միասնական մեխանիկական ագրեգատ չի կազմում, ունի տրանսպորտային միջոցի հատկանիշներ (շարժիչ, փոխանցման տուփ, արագությունների փոխարկման կառավարում, ղեկային կառավարում, արգելակներ), որում ինքնագնաց շասսիի երթևեկման կառավարման, շարժիչի գործարկման և կանգառքի միջոցները գտնվում են վարորդի խցիկում, իսկ վերանորոգման սարքավորումների կառավարումն իրականացվում է հատուկ վահանակից, որը գտնվում է ինքնագնաց շասսիի շրջանակի վրա, սարքավորված է ստորգետնյա վերանորոգման աշխատանքներ կատարելու համար սարքավորումներով, ներառյալ՝ հորատումը և իջեցման-ամբարձման գործողությունները՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8705 20 000 ենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: