Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-213-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.01.2007-25.12.2008)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1365
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը և «զ» կետը «գլխավոր» բառից առաջ լրացնել «գերագույն» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) «ա» կետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «քաղաքականության» բառով.

բ) «ը» կետի «զինվորական կոչումների շնորհման կարգը և» բառերը հանել:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «Ռազմական դրության» բառերից հետո լրացնել «իրավական ռեժիմի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՀՕ-213-Ն