Գլխավոր տեղեկություն
Համար
N 1014-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1014-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ կետի, 8-րդ կետի 2-րդ պարբերության, 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Ծովագյուղ հասցեում գտնվող 60 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,12273 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն) և ուղղակի ձևով, 10 տարի ժամկետով, ուսումնական նպատակով, վարձակալությամբ տրամադրել «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ վարձակալ) (գրանցման համար՝ 211.171.00943, գտնվելու վայրը՝ Հայաստան, Գեղարքունիք, Սևան, Նաիրյան փ., Շ 164, 1501)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական վարձավճարը սահմանվում է 24 500 դրամ՝ ելնելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2022 թվականի հունվարի 27-ի դրությամբ իրականացված ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունից.

2) վարձակալը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում կատարել 26 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.

3) վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

4) վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսվող կառուցապատման աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում, Պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնեցմանը ներկայացնել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

5) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում վարձակալը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 %-ի չափով.

6) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում վարձակալը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով.

7) վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

8) վարձակալության հանձնված անշարժ գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

9) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարված ներդրումները վերադարձման ենթակա չեն.

10) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսվող անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագրով վարձակալի կողմից փաստացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների 20 % տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացմամբ, որպես կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ կազմակերպությանը փոխանցելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան