Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2017 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 008/2011) ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության՝ «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 008/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշմամբ փոփոխությունների ենթարկված արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրվել են նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշումն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

բ) տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

գ) տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի ծառայության ժամկետի կամ պիտանիության ժամկետի ընթացքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: