ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2017 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքներն իրագործելու նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 15-ի թիվ 5 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 5 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 15-ի թիվ 5 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.
բ) 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) 10-րդ դիրքը հանել.
դ) 24-րդ դիրքում 3-րդ սյունակում «EN 55017:2011» նշագրումը փոխարինել «CISPR 17:2011» նշագրումով, 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.
ե) 31-րդ և 45-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2016» թվով, 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2017» թվով.
զ) 52-րդ դիրքում 3-րդ սյունակում «ԲՍՏ IЕС 61000-4-6-2011 (IЕС 61000-4-6:2008)» նշագրումը փոխարինել «IЕС 61000-4-6:2013» նշագրումով, 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.
է) 59-րդ, 60-րդ, 84-րդ և 95-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2016» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2017» թվով.
ը) 61-րդ, 66-րդ, 96-րդ և 143-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2016» թվով, 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով.
թ) 63-րդ, 133-րդ և 142-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2018» թվով.
ժ) 64-րդ, 69-րդ, 100 ֊- 103-րդ, 105-րդ, 112-րդ, 114 - 117-րդ և 122 - 132-րդ դիրքերում 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.
ժա) 113-րդ դիրքում՝
3-րդ սյունակում «ԳՕՍՏ Ռ 52459.3-2009 (ЕН 301 489-3-2002)-ի հիման վրա» բառերից հետո լրացնել «հաշվի առնելով EN 301 489-3 V1.6.1:2016-ը» բառերով,
5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017»-թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2018» թվով.
ժբ) 137-րդ դիրքում 3-րդ սյունակում «ԳՕՍՏ Ռ 52691-2006» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60945-2007» բառերով, 5-րդ սյունակում «2012» թիվը փոխարինել «2017» թվով, 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2018» թվով։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 146 - 181-րդ դիրքերով՝
146 |
13.320 29.020 |
Ազդանշանման համակարգեր։ Մաս 4։ Էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Ստանդարտ՝ արտադրանքի խմբի համար։ Հրդեհային, հակակոտրանքային, պահակային ազդանշանային համակարգերի, տեսահսկման, հասանելիության հսկողության և սոցիալական ազդանշանային համակարգերի բաղադրիչների խանգարումակայունությանը ներկայացվող պահանջներ։ |
Հոդված 4 |
2016 թվական |
2017 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
147 |
29.120.70 |
Ռելե չափիչ և պաշտպանիչ սարքավորում։ Մաս 26։ Էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջներ։ |
Հոդված 4 |
2016 թվական |
2017 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
148 |
29.120.50 |
Սարքավորում էլեկտրական օժանդակ։ Հսկիչ-չափիչ սարքեր՝ մնացորդային հոսանքի, կենցաղային և նույնանման օգտագործման համար (RCMs)։ ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC 62020:2003-ի հիման վրա |
Հոդված 4 |
2015 թվական |
2017 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
149 |
33.100.10 |
Սարքավորում արդյունաբերական, գիտական և բժշկական։ Ռադիոհաճախականության խանգարումների բնութագրեր։ Նորմեր և չափումների մեթոդներ։ |
Հոդված 4 |
2015 թվական |
2017 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
150 |
13.110 61.080 |
Մեքենաների անվտանգություն։ Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումներ։ Մաս 31: Կարի մեքենաներին, կայանքներին և համակարգերին ներկայացվող անվտանգության լրացուցիչ պահանջներ և էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջներ: |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
151 |
91.060.50 |
Դռներ մեքենայացված։ Արտադրանքի ստանդարտ, շահագործման բնութագրեր։ Դռան բլոկներ՝ բացի դարձկեն բլոկներից, որոնք ի սկզբանե նախատեսված են մեքենայացված շարժաբերի հետ տեղակայելու համար և չունեն հրակայունության ու ծխի անթափանցության բնութագրեր։ ԳՕՍՏ-ի մշակում՝ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
152 |
29.120.50 |
Ավտոմատ անջատիչների, գերհոսանքներից ներկառուցված պաշտպանությամբ դիֆերենցիալ հոսանքով կառավարվող ավտոմատ անջատիչների (RCBO), կենցաղային և նույնանման նշանակության՝ առանց գերհոսանքներից ներկառուցված պաշտպանության դիֆերենցիալ հոսանքով կառավարվող ավտոմատ անջատիչների (RCCB) համար ավտոմատ կրկնական միացման (ARD) սարքվածքներին ներկայացվող պահանջներ։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
153 |
33.040.60 |
Էլեկտրական ցանցերով տեղեկատվությունը փոխանցելու ապարատուրա, որն օգտագործվում են ցածրավոլտ կայանքներում։ Ռադիոխանգարումների բնութագրեր։ Սահմաններ և չափումների մեթոդներ։ Մաս 1։ Ապարատուրա՝ կենցաղային օգտագործման համար։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
154 |
29.130.20 |
Բաշխման և կառավարման ցածրավոլտ լրակազմային սարքեր։ Մաս 6։ Հավաքովի հաղորդաձողերի համակարգեր (հաղորդաձողալարեր)։ |
Հոդված 4 |
2015 թվական |
2017 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
155 |
29.130.20 |
Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա։ Կոնտրոլերների և սարքերի միջև ինտերֆեյսներ (CDI)։ Մաս 2։ Շարժաբեր սենսորային ինտերֆեյս (AS-i)։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
156 |
29.130.20 |
Բաշխման և կառավարման ցածրավոլտ ապարատուրա։ Կոնտրոլերների և սարքերի միջև ինտերֆեյսներ (CDI)։ Մաս 7։ CompoNet |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
157 |
33.100 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Հաստատուն հոսանքի սնուցման ցածրավոլտ աղբյուրներ։ Պահանջներ և փորձարկումների մեթոդներ։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
158 |
33.100.10 33.100.20 |
Սարքավորման տեխնիկական պայմաններ և ռադիոխանգարումների ու խանգարումակայունության չափումների մեթոդներ։ Մաս 4.3։ Սահմանների անորոշություններ, վիճակագրություն և մոդելավորում։ Վիճակագրական վերլուծություն՝ զանգվածային արտադրության արտադրանքի համար էլեկտրամագնիսական համատեղելիությունը որոշելու դեպքում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR/TR 16-4-3:2007-ի հիման վրա |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
159 |
33.100.10 33.100.20 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման ապարատուրային ներկայացվող պահանջներ և չափումների մեթոդներ։ Մաս 2.2։ Արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման մեթոդներ։ Ռադիոխանգարումների հզորության չափում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ CISPR 16-2-2:2010-ի հիման վրա՝ ԳՕՍՏ 30805.16.2.2-2013 (CISPR 16-2-2:2005)-ի փոխարեն |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
160 |
33.100.10 |
Մուլտիմեդիայի սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Էլեկտրամագնիսական էմիսիային ներկայացվող պահանջներ։ ԳՕՍՏ CISPR 32-2015-ի վերանայում՝ հաշվի առնելով CISPR 32:2015-ը |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
161 |
33.100.99 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 1.2։ Ընդհանուր դրույթներ։ Էլեկտրամագնիսական խանգարումների մասով Էլեկտրական և էլեկտրոնային համակարգերի՝ ներառյալ սարքավորումները, գործառութային անվտանգության ապահովման մեթոդաբանություն։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
162 |
33.100.10 |
Էլեկտրական լուսային և նույնանման սարքավորումներից առաջացած ռադիոխանգարումների բնութագրերի չափումների նորմեր և մեթոդներ։ ԳՕՍՏ CISPR 15-2014-ի վերանայում՝ հաշվի առնելով CISPR 15:2015-ը |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
163 |
33.100 |
Ռադիո- և հեռուստատեսային հեռարձակման ընդունիչներ և դրանց հետ կապված սարքավորումներ։ Ռադիոխանգարումների բնութագրեր։ Նորմեր և չափումների մեթոդներ։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
164 |
33.100.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.4։ Փորձարկումների և չափումների մեթոդներ։ Էլեկտրական արագ իմպուլսների (խմբերի) նկատմամբ կայունության փորձարկումներ։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
165 |
33.100.10 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն։ Արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման ապարատուրային ներկայացվող պահանջներ և չափումների մեթոդներ։ Մաս 1.1։ Ապարատուրա՝ արդյունաբերական ռադիոխանգարումների և խանգարումակայունության պարամետրերի չափման համար։ Արդյունաբերական ռադիոխանգարումների չափման սարքեր։ |
Հոդված 4 |
2016 թվական |
2017 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
166 |
33.100.10 33.100.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 2.13։ Շրջակա միջավայրի պայմաններ։ Բարձր հզորության էլեկտրամագնիսական միջավայրեր (НРЕМ)։ Ճառագայթող և կոնդուկտիվ երևույթներ։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
167 |
33.100.10 33.100.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.21։ Փորձարկումների և չափումների մեթոդներ. Հետարձագանքման խցիկում փորձարկումների մեթոդներ։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
168 |
33.100.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.35։ Փորձարկումների և չափումների մեթոդներ։ НРЕМ-ը մոդելավորող սարքերի համառոտ ձեռնարկ։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
160 |
33.100.01 |
Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ապահովման համար պասիվ զտող սարքվածքների ճնշման բնութագրերի չափումների մեթոդներ։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
170 |
33.060.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ Մաս 4։ Հատուկ պայմաններ՝ ֆիքսված ռադիոգծերի և օժանդակ սարքավորումների համար։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
171 |
33.100.10 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների համար։ Մաս 17։ Հատուկ պայմաններ՝ տվյալների փոխանցման լայնաշերտ համակարգերի համար։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
172 |
33.060.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
173 |
33.100.10 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ Մաս 35։ 2483,5 ՄՀց-ից մինչև 2500 ՄՀց հաճախականությունների տիրույթում աշխատող՝ քիչ հզորությամբ ակտիվ բժշկական իմպլանտների (LP-AMI) համար հատուկ պահանջներ: |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
174 |
33.100.10 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն և ռադիոհաճախականությունների սպեկտր (ERM): Էլեկտրամագնիսական համատեղելիության (ЕМС) ստանդարտ՝ ռադիոսարքավորումների և ռադիոծառայությունների համար։ Մաս 50։ Բջջային կապի, վերահաղորդիչի և օժանդակ սարքավորման բազային կայանի (BS) համար հատուկ պայմաններ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ETSI EN 301 489-50 V1.2.1 (2013-03)-ի հիման վրա |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
175 |
33.100.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 2.5։ Շրջակա միջավայրի պայմաններ։ Էլեկտրամագնիսական միջավայրի մակարդակների նկարագրություն և դասակարգում։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
176 |
33.100.10 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 3.6։ Նորմեր։ Էմիսիայի նորմերի գնահատում՝ աղավաղող կայանքները միջին (MV), բարձր (HV) և գերբարձր (EHV) լարման էներգետիկ համակարգերի հետ միացման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-3-6:2008-ի հիման վրա |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
177 |
33.100.10 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 3. 7։ Նորմեր։ Էմիսիայի նորմերի գնահատում՝ ֆլուկտացիոն կայանքները միջին (MV), բարձր (HV) և գերբարձր (EHV) լարման էներգետիկ համակարգերի հետ միացման համար։ |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
178 |
33.100.10 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 3.14։ Էմիսիայի նորմերի գնահատում՝ հարմոնիկների, ինտերհարմոնիկների, լարման տատանումների և լարումների ասիմետրիկության համար՝ խանգարումներ առաջացնող կայանքները ցածր լարման (LV) էներգետիկ համակարգերի հետ միացման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ IEC/TR 61000-3-14:2011-ի հիման վրա |
Հոդված 4 |
2017 թվական |
2018 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
179 |
33.100.20 |
Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների համատեղելիություն։ Էլեկտրասնուցման լարման սինուսոիդային հատկությունների աղավաղումների նկատմամբ կայունություն՝ ներառյալ էլեկտրական ցանցերով ազդանշանների փոխանցումը։ Պահանջներ և փորձարկումների մեթոդներ։ ԳՕՍՏ IEC 61000-4-13-2016-ում փոփոխությունների կատարում՝ IEC 61000-4-13:2009/ Amd2:2015-ի հիման վրա |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
180 |
33.100.10 33.100.20 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЕМС)։ Մաս 4.22։ Փորձարկումների և չափումների մեթոդներ։ Ճառագայթող խանգարումային էմիսիաների և խանգարումակայունության չափումներ՝ ամբողջովին անարձագանք խցիկներում (FARs)։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
181 |
27.020 33.100.10 |
Ներքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներ, նավեր և մեքենաներ։ Ռադիոխանգարումների բնութագրեր։ Նորմեր և չափումների մեթոդներ՝ ոչ բորտային ընդունիչների համար։ |
Հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: