Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման գործընթացի կազմակերպում ու իրականացում.»:

2. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժա» ենթակետով.

«ժա) ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը:».

2) որոշման հավելվածի 14-րդ կետում «ի դեմս տնօրենի» բառերից հետո հանել «, և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի» բառերը.

3) որոշման հավելվածի 16-րդ կետի «ժզ» ենթակետը «նկարագրությունը» բառից հետո լրացնել «, հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները» բառերով.

4) որոշման հավելվածի 16-րդ կետի «է» ենթակետից հանել «կամ կոլեգիալ կառավարման մարմնի» բառերը.

5) որոշման հավելվածի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժը», «ժթ», «ի», «իա» և «իբ» ենթակետերով.

«ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ.

ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.

ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.

իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:».

6) որոշման հավելվածի 17-րդ կետի «թ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

7) որոշման հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» ենթակետերով.

«ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.

ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.

ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.

ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:».

8) որոշման հավելվածի 19-30-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

28.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2022 թվական: