Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 996-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 1495-Ն որոշման (այսուհետ սույն կետում՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.

2) 2.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ կետ՝

«2.3. Մինչև ավտոմատացված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկումը, սակայն ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում, գրանցվում, հաշվառվում և դրանց ընթացք է տրվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգով՝ համաձայն N 3 հավելվածի, որը գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։».

3) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) հանցագործության մասին հաղորդումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 174-177-րդ հոդվածներով նախատեսված աղբյուրներից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ.».

4) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից հանել «բանավոր» բառը.

5) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «բանավոր» բառը փոխարինել «անմիջական» բառով, իսկ 1-ին ենթակետում «իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը» բառերը փոխարինել «հանցագործության դեպքի նկարագրությունը, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում)» բառերով.

6) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արձանագրությունը սույն կարգի համաձայն ստորագրվում է այն կազմող ոստիկանության ծառայողի կողմից, իսկ հաղորդումը գրանցվում է տվյալ ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա։».

7) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածով չնախատեսված աղբյուրներից ստացված և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները գրանցվում են դրանք ստացած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա:».

8) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում «քրեական գործի համարը» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարը» բառերով.

9) որոշման N 1 հավելվածի 24-րդ, 39-րդ, 40-րդ, 44-րդ, 49-րդ, 60-րդ և 61-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

10) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում «դրանք» բառը փոխարինել «այն գրանցամատյանում գրանցելուց հետո» բառերով.

11) որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27. Հանցագործությունների մասին անանուն բանավոր հաղորդումները գրանցամատյանում գրանցվելուց հետո, այն ընդունող ոստիկանության ծառայողի զեկուցագրով, իսկ գրավոր հաղորդումները քարտուղարությունում գրանցվելուց հետո, հանձնվում են քննիչին կամ դատախազին՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման միջոցով դրանք ստուգելու անհրաժեշտության հարցը որոշելու համար:».

12) որոշման N 1 հավելվածի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«45. Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ոստիկանության ծառայողների վերաբերյալ ստացված հանցագործության մասին հաղորդումները ուղարկվում են նախաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան։».

13) որոշման N 1 հավելվածի 46-րդ կետը «պարեկային ծառայություն» բառերից հետո լրացնել «, իսկ այն տարածքային մարմիններում, որտեղ չի գործում պարեկային ծառայությունը՝ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում» բառերով.

14) որոշման N 1 հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«48. Հերթապահ մասի իրավասու ծառայողը հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին և նախաքննության մարմնին:».

15) որոշման N 1 հավելվածի 50-րդ կետում «բանավոր» բառը փոխարինել «անմիջական» բառով.

16) որոշման N 1 հավելվածի 52-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «եթե այդ վայր քննիչ չի մեկնել,» բառերը, իսկ 2-րդ նախադասության մեջ «, կարող է որոշում կայացնել անհետևանք թողնելու կամ սահմանված կարգով ընթացքը լուծելու վերաբերյալ» բառերը փոխարինել «, ընդունում է սույն կարգի 57-րդ կետով սահմանված որոշումներից մեկը» բառերով.

17) որոշման N 1 հավելվածի 54-րդ կետում «քրեադատավարական օրենսդրությամբ չնախատեսված» բառերը փոխարինել «անհրաժեշտ» բառով.

18) որոշման N 1 հավելվածի 62-րդ կետից հանել «52-րդ,» թիվը.

19) որոշման N 1 հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«65. Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը (Ձև 1 կամ Ձև 2), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված աղբյուրներից ստացված հանցանքի մասին հաղորդումները, սույն կարգի համաձայն գրանցվում են և անմիջապես պաշտոնական գրությամբ փոխանցվում նախաքննության մարմնին:».

20) որոշման N 1 հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 66-րդ կետ՝

«66. Ոստիկանությունում գրանցված հանցագործությունների մասին հաղորդումներով, քրեական վարույթ նախաձեռնելու կամ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչից տեղեկացում ստանալու դեպքում տեղեկությունները գրանցամատյանում գրառում է քրեական ոստիկանության գլխավոր վարչության լիազորված ծառայողը կամ ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մասի ծառայողը կամ տարածքային մարմնի պետի կողմից լիազորված այլ ծառայողը։».

21) որոշման N 1 հավելվածի «Պարեկի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ» ձև 1 և «Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ» ձև 2 արձանագրություններում՝ «333-րդ» թիվը փոխարինել «476-րդ» թվով, իսկ «8. Հանցագործության դեպքի նկարագրությունը» բառերից հետո լրացնել «, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում)» բառերը.

22) լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ամբողջ տեքստից հանել «հատուկ քննչական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.

2) 6-րդ կետում «քրեական գործի համարի ու նյութի» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարի» բառերով.

3) 7-րդ կետում՝

ա. 2-րդ պարբերությունից հանել «, կամ որոնք ստուգել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ և 183-րդ հոդվածների կարգով կամ որոնցով հարուցել է քրեական գործ» բառերը,

բ. 3-րդ պարբերությունում «դատախազի կողմից հարուցված գործերով ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները» բառերը փոխարինել «ընտանիքում բռնության հատկանիշներ պարունակող հանցանքներով դատախազի կողմից հանրային կարգով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ տվյալները» բառերով,

գ. 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Քննչական կոմիտեն տրամադրում է իր կողմից իրականացվող քրեական վարույթով ընտանիքում բռնության դեպքերի և դրանց ընթացքի վերաբերյալ տվյալները:».

4) 8-րդ կետում՝

ա. «դեպքերով» բառից հետո «(գործերով)» բառը փոխարինել «(վարույթներով)» բառով,

բ. «քրեական» բառից հետո «գործերով» բառը փոխարինել «վարույթներով» բառով.

5) N 1 թերթիկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հրապարակման ոչ ենթակա

Թերթիկ N 1

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ___

 

1.

Դեպքի գրանցման օրը, համարը, ամփոփագրի տվյալը, քրեական վարույթի համարը,  

2.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով դատախազի կողմից հանրային կարգով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման օրը, քրեական օրենսգրքի հոդվածը, կամ հոդվածի մասը կամ կետը, որով հարուցվել է քրեական հետապնդում

 

3.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) տվյալները

 

անուն, ազգանուն,

հայրանուն

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրական

Հիմնական

Միջնա-կարգ

Նախնական մասնա-գիտական

Միջին մասնա-գիտական

Բարձ- րագույն

           

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո

/նշել խումբը/

Ոչ

   

բնակության վայրի հասցե

 

4.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրական

Հիմնական

Միջնա- կարգ

Նախնական մասնա-գիտական

Միջին մասնա-գիտական

Բարձրա- գույն

           

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո

/նշել խումբը/

Ոչ

   

բնակության վայրի հասցե

 

5.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)  

6.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)  

7.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը  

8.

Ընտանիքում գործադրված բռնության տեսակը(ները)  
ֆիզիկական բռնություն (դրսևորումները/ պատճառած վնասի ծանրության աստիճանը)  
սեռական բռնություն (դրսևորումները)  
հոգեբանական բռնություն (դրսևորումները)  
տնտեսական բռնություն (դրսևորումները)  
անտեսում (դրսևորումները)  

9.

Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ ազդեցության տեսակ
 
 

10.

Բռնությունը հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը/ ֆիզիկական անձը, փոխհարաբերությունը տուժածի և/կամ բռնություն գործադրած անձի հետ Ուղղորդող մարմին/
կազմակերպություն/
ֆիզիկական անձ
Ազգակցական կապ/ փոխհարաբերություն
   

11.

Ուղղորդում ապաստարան Այո Ոչ
   
12. Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)  
13. Բռնության գործադրման վայրը  
14. Բռնության գործադրման հաճախականությունը առաջին անգամ երկու և ավելի անգամ
   
15.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք

 
16. Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը/ները

նախա-զգուշացում

անհետաձգելի միջամտության որոշում

պաշտպանական որոշում

     
17. Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները)  
18. Տեղեկություններ կիրառված պաշտպանության միջոցի, քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ

Հիմք

  Կիրառվող պաշտպանության միջոցի ընթացք  
  Քրեական հետապնդում չհարուցելը կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը

Ռեա-բիլիտա-ցնող

Ոչ
ռեա-բիլիտացնող

Այդ թվում՝ ՀՀ ՔԴՕ 12-րդ

հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

     
  Քրեական վարույթի նախաձեռնում ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը
 
 

Քրեական վարույթը նախաձեռնվել է տուժողի բողոքի հիման վրա

Այո Ոչ
   
  Քրեական վարույթի նախաձեռնում ՀՀ ՔՕ 508-րդ հոդվածով  
  Քրեական վարույթի կարճում ՀՀ ՔԴՕ 13-րդ հոդվածի կետը
 
  Հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցում ՀՀ ՔԴՕ 193-րդ հոդվածի 2-րդ մասի կետը
 
  Դատարան՝ ըստ էության քննելու համար

ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը, որով նախատեսված

արարքը մեղսագրվել է

 
  Դատարան՝ ԲԲՀՄ կիրառելու համար  

 

Լրացնող՝ ___________________________________________________

                     անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն, լրացման ամսաթիվ».

 

6) N 2 թերթիկի՝

ա. 1-ին տողում «Նախաքննական գործի» բառերը փոխարինել «Քրեական վարույթի» բառերով, իսկ «քրեական գործի համարը» բառերը փոխարինել «քրեական վարույթի համարը» բառերով,

բ. 12-րդ տողում «գործի» բառը փոխարինել «վարույթով» բառով,

գ. 13-րդ տողում «կարճման» բառը փոխարինել «քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով.

7) N 4 թերթիկում՝

ա. 2-րդ տողում «Ըստ հարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «Ըստ նախաձեռնված քրեական վարույթի» բառերով, «Ըստ չհարուցված քրեական գործերի» բառերը փոխարինել «Ըստ չնախաձեռնված քրեական վարույթի» բառերով,

բ. 18-րդ տողում «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի թիվ» բառերը փոխարինել «Տուժողի բողոքի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի թիվ» բառերով,

գ. 23-րդ կետում «գործերի» բառը փոխարինել «վարույթների» բառով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարաններին դեպոզիտային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 345-Ն որոշման նախաբանում «134-րդ» բառը փոխարինել «115-րդ» բառով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

1) 5-րդ կետում՝

ա. «ե» և «զ» ենթակետերի «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով,

բ. «թ» ենթակետի «ստորագրություն չհեռանալու մասին», «գրավ», «անձնական երաշխավորություն» կամ «կազմակերպության երաշխավորություն» բառերը փոխարինել «բացակայելու արգելք» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժբ» ենթակետով.

«ժբ) իրավասու մարմնի կողմից օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարել պատժատեսակի կատարման վերաբերյալ տվյալները:».

2) 16-րդ կետի «Քրեական հետապնդում իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «Քրեական վարույթի շրջանակներում դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման (այսուհետ սույն կետում՝ որոշում)՝

1) վերնագրում, ամբողջ տեքստում և հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով և դրա հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ սույն ենթակետում՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 1-ին կետում «քննչական գործողություններին» բառերը փոխարինել «ապացուցողական գործողություններին» բառերով,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ձերբակալվածներին ՁՊՎ ընդունելու հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշումը:»,

գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. ՁՊՎ չեն ընդունվում այն անձինք, որոնց վերաբերյալ քննիչի որոշումը կամ համապատասխան այլ փաստաթղթեր լրացված են խախտումներով:»,

դ. 26-րդ կետում «ՁՊՎ-ի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմնին» բառերը փոխարինել «հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին» բառերով,

ե. 34-րդ կետից «փաստաբանի կամ» բառերը հանել,

զ. 35-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ձերբակալված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն բողոքարկելու ՁՊՎ-ի վարչակազմի գործողությունները», իսկ երկրորդ պարբե- րությունն ուժը կորցրած ճանաչել,

է. 37-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ը. 42-րդ կետը «մինչև 20 կգ հանձնուք» բառից հետո լրացնել «՝ ներառյալ հեղուկը» բառերով,

թ. 97-րդ կետից «գործի» բառը հանել,

ժ. 19-րդ գլխի վերնագրում «քննչական գործողություններին» բառերը փոխարինել «ապացուցողական գործողություններին» բառերով,

ժա. 106-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«106. ՁՊՎ-ի պետը պարտավոր է քննիչի, դատախազի, դատարանի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել՝

1) ապացուցողական գործողություններին մասնակցելու համար ձերբակալվածի դուրսբերումը խցից, որն իրականացվում է ժամը 10.00-18.00, իսկ բացառիկ դեպքերում՝ քննությունն իրականացնող մարմնի պատճառաբանված միջնորդությամբ նաև այլ ժամերին.

2) ապացուցողական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար ՁՊՎ-ում համապատասխան տարածքների կամ սենյակների տրամադրումը:»,

ժբ. 110-րդ կետում «բուժհաստատություն» բառը փոխարինել «համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ» բառերով,

ժգ. 117-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հետաքննության մարմնի, » բառերը,

ժդ. 118-րդ կետի առաջին պարբերությունից «հետաքննության մարմնի,» բառերը հանել,

ժե. Ձև 18-ում «132-րդ» բառը փոխարինել «114-րդ» բառով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման (այսուհետ սույն կետում՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանել վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում իրականացնելու և նրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:».

4) որոշման հավելվածի (այսուհետ սույն կետում՝ հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Կ Ա Ր Գ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ».

 

5) հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.

6) հավելվածի 4-րդ կետում՝

ա. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ե) այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-14-րդ կետերով (այսուհետ` ոչ ռեաբիլիտացնող հիմքերով).»,

բ. «թ» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

7) հավելվածի 5-րդ կետի՝

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը՝ հանրային մեղադրանքի կարգով իրականացվող վարույթի դեպքում, քրեական վարույթ սկսելու մասին որոշումը՝ մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթի դեպքում.»,

բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ) ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը.».

8) հավելվածի 9-րդ կետում «ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին տվյալները հետաքննության և» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չհարուցելու դեպքում ենթադրյալ հանցանք կատարած անձանց կամ այն դադարեցնելու դեպքում հանցագործության մեջ մեղադրված անձանց մասին տվյալները» բառերով.

9) հավելվածի 19-րդ կետում «կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմը» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայությունը» բառերով, «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը,» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում» բառերը՝ «քաղաքացիական ծառայության գրասենյակը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում» բառերով.

10) 26-րդ կետի «ա» ենթակետում «կառավարության աշխատակազմին» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմին» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» բառերը՝ «Ազգային անվտանգության ծառայությունը» բառերով, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝» բառերը.

11) հավելվածի 27-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին» բառերը,

բ. 2-րդ պարբերությունում «84-րդ հոդվածով» բառերը փոխարինել «93-րդ և 107-րդ հոդվածներով» բառերով.

12) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան նշումներ։».

13) հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով (այսուհետ` ռեաբիլիտացնող հիմքերով) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես։».

14) հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, պահվում են 5 տարի` քրեական հետապնդումը չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշման ընդունումից հետո:».

15) հավելվածի 42-րդ կետի «ա» ենթակետում «քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով» բառերը փոխարինել «քրեական հետապնդում չի հարուցվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հանգամանքներով» բառերով, իսկ «բ» ենթակետից հանել «գործի» բառը։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» N 35-Ն որոշման նախաբանում «235.1-ին» բառը փոխարինել «292-րդ» բառով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 30-ի N 996-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) հաղորդում` հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված ցանկացած հեռախոսազանգ կամ SMS հաղորդագրություն (շարժական կապի օպերատորների կողմից SMS հաղորդագրության համար տեխնիկական հնարավորություն ապահովելու դեպքում), քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանումներ) կամ պարեկային կարգախմբի կողմից կամ ոստիկանության մյուս ստորաբաժանումներում ստացված տեղեկություններ հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ, այդ թվում՝ 102@police.am էլեկտրոնային փոստին ստացված.

2) հանցագործության մասին հաղորդումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 174-177-րդ հոդվածներով նախատեսված աղբյուրներից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ.

3) վարչական իրավախախտումների մասին հաղորդումներ՝ գրավոր և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական կամ իրավասու այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ ոստիկանության կառուցվածքային այլ ստորաբաժանումներից ստացված գրությունը կամ հաղորդումը.

4) պատահարների վերաբերյալ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված հեռախոսազանգեր, անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողներից ստացված տեղեկություններ դեպքերի կամ իրադարձությունների մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում.

5) հաղորդման գրանցում՝ ոստիկանության կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի իրավասու ծառայողի կողմից հաղորդումների բովանդակության համառոտագրում հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան).

6) հաղորդման հաշվառում՝ յուրաքանչյուր ընդունված հաղորդման հերթական համարով համարակալում, դրա հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի հաշվառում.

7) հաղորդմանն ընթացք տալը՝ ոստիկանության իրավասու ծառայողների կողմից հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների ստուգման նպատակով օրենքով նախատեսված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ՝ ստուգում).

8) նյութեր՝ հաղորդման ընդունման և ստուգման արդյունքում ձեռք բերված (ստեղծված) փաստաթղթերի, նյութական այլ կրիչների և առարկաների ամբողջություն.

9) անանուն հաղորդում՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին մտացածին անձի անունից կամ առանց զանգահարողի անվան, ազգանվան հիշատակման կատարված հեռախոսազանգերը, կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված կամ առանց հաղորդում ներկայացնողի անվան, ազգանվան հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ստացված հաղորդման դեպքում՝ առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ ֆիզիկական անձի նույնականացումն ապահովող այլ միջոցի (բացառությամբ ծրիչի (սկաների) միջոցով ներբեռնված ստորագրության), անվան, ազգանվան նշման հաղորդում.

10) նույնաբովանդակ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին, ոստիկանության իրավասու ստորաբաժանումներում, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում (այսուհետ՝ ոստիկանության տարածքային մարմիններ) կամ պարեկային ոստիկանության կարգախմբի կողմից ստացված ինչպես նույն անձի, այնպես էլ տարբեր անձանց կողմից նախկինում ներկայացված նույն բովանդակությամբ հաղորդումներ։

4. Ոստիկանության բոլոր տարածքային մարմիններում՝ տեսանելի վայրերում, ամրացվում են ցուցապաստառներ, որոնցում առկա են տեղեկություններ՝ բանավոր հաղորդումներ ընդունելու մասին, արձանագրությունների ձևի, հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, դատախազության, վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ: Նույնաբովանդակ տեղեկություններ զետեղվում են նաև ոստիկանության պաշտոնական կայքէջում:

 

2. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Հաղորդումները, անկախ իրավախախտումների կատարման կամ պատահարների առաջացման վայրից և ժամանակից, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունից, պարտադիր ենթակա են ընդունման և գրանցման պարեկային կարգախմբի կողմից, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իրավասու ստորաբաժանումներում, ոստիկանության տարածքային մարմիններում (այսուհետ՝ հաղորդում ընդունող ստորաբաժանումներ):

6. Պարեկային կարգախմբի կողմից ստացված իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումները ռադիոկապով անմիջապես փոխանցվում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

7. Պարեկային կարգախմբի հետագա գործողությունները համակարգվում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից:

8. Հաղորդում ընդունող ստորաբաժանումների (բացառությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչության) հերթապահ մասերը կամ հերթապահ ծառայությունները (այսուհետ` հերթապահ մաս) ապահովում են հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումը:

9. Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սույն կարգով սահմանված հերթապահ մասի հերթափոխի ավագի գործառույթներն աշխատանքային ժամերին իրականացվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի կողմից լիազորված ծառայողի (ծառայողների) կողմից:

10. Փոստային, հեռագրական, ֆաքսիմիլային կապի միջոցներով ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում ստացված հաղորդումները գրանցվում են ոստիկանության իրավասու ստորա- բաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն), որից հետո անհապաղ ներկայացվում են իրավասու ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի պետին, իսկ նրա բացակայության դեպքում` իրավասու ստորաբաժանման իրավասու այլ պաշտոնատար անձին կամ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավար պաշտոնատար անձանցից նշանակված օրվա պատասխանատու հերթապահին (այսուհետ` պատասխանատու): Իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) պարտավոր է հաղորդումն անհապաղ ուղարկել գրանցման:

11. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց անմիջական հաղորդումներն ընդունվում և ամրագրվում են հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (այսուհետև՝ արձանագրություն. ձև N 1) մեջ, որում նշվում են`

1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի, իսկ առկայության դեպքում՝ նաև ծառայողական հասցեն և պաշտոնը, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ստորագրությունը, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, հանցագործության դեպքի նկարագրությունը, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում), օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը.

2) 16 տարին լրացած անձի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին գրավոր նախազգուշացված լինելու մասին նշումը.

3) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն:

12. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

13. Հաղորդում ներկայացնողի կողմից հայերենին չտիրապետելու դեպքում հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է հաղորդում ներկայացնող անձը: Հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը շարադրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից:

14. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ գրաճանաչ չլինելու պատճառով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում ծնողի կամ այլ մերձավոր ազգականի, իսկ անհնարինության դեպքում այլ անձանց միջոցով կամ նրանց համաձայնությամբ հիշյալ գործողությունը կարող է տեսաձայնագրառվել՝ ստորագրությամբ հաստատելով արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և հաղորդում ներկայացնող անձի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:

15. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել ոստիկանության ծառայողի կազմած արձանագրությունը, ապա ոստիկանության ծառայողը այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները): Արձանագրությունը սույն կարգի համաձայն ստորագրվում է այն կազմող ոստիկանության ծառայողի կողմից, իսկ հաղորդումը գրանցվում է տվյալ ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա։

16. Անհայտ կորածների մասին հաղորդումներն ընդունվում և գրանցվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ:

17. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածով չնախատեսված աղբյուրներից ստացված և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները գրանցվում են դրանք ստացած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա:

18. Հաղորդումները գրանցվում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան. ձև N 2): Գրանցամատյանը կարվում, համարակալվում, կնքվում և գրանցվում է ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի քարտուղարությունում:

19. Գրանցամատյանում գրառում կատարելու իրավունք ունեն հերթապահ մասի պետը, հերթափոխի ավագը, իրավասու ստորաբաժանման լիազորված ծառայողը, սույն կարգով նախատեսված դեպքում` նաև ոստիկանության տարածքային մարմնի ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ծառայողը:

20. Գրանցամատյանում գրառումները կատարվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով: Գրառումների վրա ուղղումներ կատարել չի թույլատրվում: Սխալ գրառումները վերցվում են փակագծերի մեջ, գրանցվում են նորից` նույն համարի ներքո և հաստատվում հերթափոխի ավագի ստորագրությամբ:

21. Գրանցամատյանում գրանցված հաղորդմանը տրվում է հերթական հաշվառման համար` օրացուցային յուրաքանչյուր տարվա սկզբից նոր համարակալմամբ:

22. Գրանցամատյանում գրառումները պետք է պարունակեն հաղորդումը գրանցելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, իրավախախտման կամ պատահարի հակիրճ նկարագրությունը (ժամանակը, վայրը, հանգամանքները), հաղորդում ներկայացնող անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), ձեռնարկված միջոցառումները, հաղորդումն ստուգելու համար ստացող տարածքային մարմնի, ոստիկանության ծառայողի, այդ թվում` օպերատիվ խմբի ղեկավարի տվյալները, հաղորդումն ստուգելու համար ստանալու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ստուգելու արդյունքում ընդունված որոշումը և այն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, այն մարմինը, ուր հաղորդումը (նյութերը) ուղարկվել է ըստ ենթակայության, նախկինում գրանցված հաղորդմանը նոր հաղորդման կցումը, կտրոն-ծանուցագրի համարը:

23. Հանցագործության մասին բանավոր հաղորդումները գրանցելիս արձանագրության վրա, իսկ գրավոր հաղորդումները գրանցելիս՝ գրավոր հաղորդման վրա դրվում է գրանցամատյանի դրոշմակնիքը (ձև N 3), որի վրա լրացվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը, գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը, հաղորդումը գրանցող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը և ստորագրությունը:

24. Գրանցամատյանի՝ օրվա ընթացքում կատարված գրառումների էջի, ինչպես նաև ստացված հաղորդումների պատճենները դատախազի պահանջով 24 ժամվա ընթացքում ուղարկվում են դատախազություն:

25. Քարտուղարության աշխատողներին արգելվում է քաղաքացիներից կամ նրանց ներկայացուցիչներից առձեռն ստանալ կամ ընդունել հանցագործության մասին հաղորդումներ:

26. Եթե անանուն հաղորդման ստուգումը չի պահանջում պատահարի կամ իրավախախտման վայր մեկնում, ապա այն գրանցամատյանում գրանցելուց հետո ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) ցուցումով (մակագրությամբ) թողնվում է անհետևանք:

27. Հանցագործությունների մասին անանուն բանավոր հաղորդումները գրանցամատյանում գրանցվելուց հետո, այն ընդունող ոստիկանության ծառայողի զեկուցագրով, իսկ գրավոր հաղորդումները քարտուղարությունում գրանցվելուց հետո, հանձնվում են քննիչին կամ դատախազին՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման միջոցով դրանք ստուգելու անհրաժեշտության հարցը որոշելու համար։

28. Եթե գրանցվում են միևնույն բովանդակությամբ երկու և ավելի հաղորդում, ապա բոլոր հաղորդումները գրանցվում են, կնքվում գրանցամատյանի դրոշմակնիքով և զեկուցագրով կցվում առաջինը գրանցված հաղորդմանը:

29. Միևնույն անձից երկու և ավելի անգամ ստացված հաղորդումները գրանցվում են սույն կարգի համաձայն, սակայն կարող են չստուգվել, եթե վերաբերում են միևնույն իրավախախտման կամ պատահարի միևնույն հանգամանքներին: Ստուգում չիրականացնելու հիմնավորումների մասին հաղորդումը ներկայացնողին տրվում է գրավոր պարզաբանում:

30. Հեռախոսային կապի միջոցով ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասեր և հերթապահ ծառայություններ ուղղված բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են: Ձայնագրությունները պահպանվում են երեք ամիս և ոչնչացվում են ինքնաշխատ եղանակով:

31. Քննիչի կամ դատախազի՝ հանցագործության նոր դեպքի կամ վարչական իրավախախտման հայտնաբերման մասին գրությունն անհապաղ գրանցվում է գրանցամատյանում:

32. Հանցագործության նոր դեպքի մասին գրությունը գրանցելուց հետո 24 ժամվա ընթացքում քննիչին գրավոր տրամադրվում է ստացված գրության՝ գրանցամատյանում հաշվառման համարը:

33. Դիմողից, նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանցագործության մասին հաղորդում ընդունելիս՝ հաղորդում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (ձև N 4), իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով:

34. Կտրոն-ծանուցագրերը համարակալվում, գրքերի են կարվում և հաշվառվում քարտուղարությունում: Կտրոն-ծանուցագրերը ոստիկանության իրավասու ծառայողին են հանձնվում ստորագրությամբ, իսկ օգտագործված կտրոն- ծանուցագրի հիմքը վերադարձվում է քարտուղարություն: Կտրոն-ծանուցագրի դարձերեսին ամրագրվում են տեղեկություններ՝ սույն կարգի կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման վերաբերյալ:

 

3. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

35. Հանցագործությունների մասին հաղորդումը կամ ոստիկանության ծառայողի զեկուցագիրը գրանցելուց հետո 4 ժամվա ընթացքում դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը (օպերատիվ հաղորդագրությունը) մուտքագրվում է ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան:

36. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան մուտքագրված տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվում է դատախազությանը:

37. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրված օպերատիվ հաղորդագրությունները շուրջօրյա ռեժիմով համակարգվում են ոստիկանության շտաբի հերթապահ մասում:

38. Վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

4. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

39. Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդումը գրանցվելուց հետո, դրան անմիջապես արձագանքելու անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կառավարման կենտրոնի իրավասու ծառայողը պարեկային կարգախումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, համակարգում պարեկային կարգախմբի գործողությունները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, լրացուցիչ ուժեր ներգրավելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ։

40. Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդումը գրանցվելուց հետո, ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինքնաշխատ եղանակով փոխանցում է իրավասու ստորաբաժանում և (կամ) ոստիկանության տարածքային մարմին:

41. Ոստիկանության տարածքային մարմնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից կամ անմիջականորեն հաղորդումը ստացվելուց հետո, այն տեղում ստուգելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հաղորդման բնույթը, հերթապահ մասի իրավասու ծառայողը, համագործակցելով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, օպերատիվ խումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ և այդ մասին զեկուցում ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին:

42. Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ոստիկանության ծառայողների վերաբերյալ ստացված հանցագործության մասին հաղորդումները ուղարկվում են նախաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան։

43. Ոստիկանության տարածքային մարմիններում կամ իրավասու ստորաբաժանումներում ստացված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ հաղորդումները ստուգման համար ուղարկվում են պարեկային ծառայություն, իսկ այն տարածքային մարմիններում, որտեղ չի գործում պարեկային ծառայությունը՝ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում:

44. Իրավախախտման կամ պատահարի վայր ժամանած պարեկային կարգախմբի ծառայողները, ինչպես նաև օպերատիվ խմբի ղեկավարը և անդամներն իրենց իրավասության սահմաններում պարտավոր են`

1) կանխել, խափանել իրավախախտումները, իրավախախտում կատարած անձանց պարզելու և հայտնաբերելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ.

2) իրավախախտումից, պատահարից տուժած, կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող անձանց ցույց տալ անհրաժեշտ օգնություն.

3) միջոցներ ձեռնարկել իրավախախտման կամ պատահարի վայրը պահպանելու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշմամբ սահմանված hետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոններին համապատասխան.

4) ձեռնարկվող միջոցառումների ընթացքի մասին հայտնել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և (կամ) ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մաս, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին:

45. Հերթապահ մասի իրավասու ծառայողը հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին և նախաքննության մարմնին:

46. Օպերատիվ խմբի մեջ մտնող ոստիկանության ծառայողներից մեկին հերթապահ մասի հերթափոխի ավագը նշանակում է օպերատիվ խմբի ղեկավար` համաձայն ոստիկանության տարածքային մարմնի պետի կողմից նախապես հաստատված գրաֆիկի: Օպերատիվ խմբի ղեկավարը պատասխանատու է հաղորդման ստուգման համար:

47. Իրավախախտման կամ պատահարի վայրից վերադառնալով՝ օպերատիվ խմբի ղեկավարը քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) կամ տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է իրավախախտման կամ պատահարի համառոտ բովանդակությունը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), զեկուցագրի բովանդակությունից ելնելով՝ ընդունում է սույն կարգի 52-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:

48. Այն հաղորդումները, որոնցով ստուգումներ են իրականացվել միայն պարեկային կարգախմբի կողմից, ամփոփվում են տվյալ պարեկային կարգախմբի ծառայողի կողմից ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի պետին ուղղված զեկուցագրով: Ոստիկանության տարածքային մարմնի պետը, իրեն ներկայացված զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում է սույն կարգի 52-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:

49. Ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողը պարտավոր է պարզել հաղորդում ներկայացնող անձի և նրա բնակության վայրի վերաբերյալ տվյալների լրիվությունն ու իսկությունը: Տվյալների ոչ լրիվության դեպքում ոստիկանության ծառայողը ոստիկանության իրավասության սահմաններում պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դրանք ճշտելու ուղղությամբ:

50. Եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ հաղորդում ներկայացրած անձի և նրա բնակության վայրի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք ստուգում իրականացրած ծառայողի զեկուցագրի հիման վրա ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) մակագրությամբ թողնվում են անհետևանք, դրա մասին նշում է կատարվում գրանցամատյանում և ընթացքը լուծվում է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

51. Պատահարների մասին հաղորդումները ստուգելու ընթացքում հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս, ինչպես նաև վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման ընթացքում հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս՝ ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է ոստիկանության տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) անհապաղ ներկայացնել զեկուցագիր՝ սույն կարգով նախատեսված որոշում ընդունելու նպատակով:

52. Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը), ոստիկանության ծառայողի զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում են հետևյալ որոշումներից մեկը՝

1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետևանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայությունը.

2) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.

3) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով.

4) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերն ուղարկել այն պետական մարմին, որն օրենքով լիազորված է պատահարի քննության արդյունքներով կայացնելու որոշում, կամ իրավասու ստորաբաժանում կամ ըստ տարածքային ենթակայության՝ ոստիկանության տարածքային այլ մարմին:

53. Վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման արդյունքում, ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու.

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելը մերժելու.

3) հաղորդումով նյութերը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու (գործը քննելու) լիազորություն ունեցող պետական մարմին կամ ըստ տարածքային ենթակայության ոստիկանության տարածքային այլ մարմին ուղարկելու մասին.

4) նյութերի հետագա ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծելու մասին:

54. Վարչական իրավախախտումների մասին հաղորդումներն ստուգվում և որոշումներն ընդունվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

55. Սույն կարգի 52-րդ և 53-րդ կետերով նախատեսված որոշումները քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) ընդունում է ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա համապատասխան մակագրություն կատարելու ձևով:

56. Պատահարի մասին հաղորդումներն ստուգվում և սույն կարգի 52-րդ կետով նախատեսված որոշումներն ընդունվում են պատահարի վերաբերյալ հաղորդումները գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում:

57. Հաղորդման ստուգման արդյունքում կայացված որոշումների մասին 24 ժամվա ընթացքում գրառում է կատարվում գրանցամատյանում:

58. Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված աղբյուրներից ստացված հանցանքի մասին հաղորդումները սույն կարգի համաձայն գրանցվում են և անմիջապես պաշտոնական գրությամբ փոխանցվում նախաքննության մարմնին:

59. Ոստիկանությունում գրանցված հանցագործությունների մասին հաղոր- դումներով, քրեական վարույթ նախաձեռնելու կամ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչից տեղեկացում ստանալու դեպքում, տեղեկու- թյունները գրանցամատյանում գրառում է քրեական ոստիկանության գլխավոր վարչության լիազորված ծառայողը կամ ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մասի ծառայողը կամ տարածքային մարմնի պետի կողմից լիազորված այլ ծառայողը։

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

 հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն

առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման

ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

 

Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ

 

____ ____________ 202   թ. քաղաք (համայնք)

 

_______________________________________

 

Ժամը` _____ _______ րոպե

 

Ես`

__________________________________________________________________________________

(ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը)

 

__________________________________________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

ընդունեցի հաղորդում քաղաքացի`

__________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը)

 

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

__________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

 

__________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

__________________________________________________________________________________

հաղորդում տվողի առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը

 

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Քաղաքացի

___________________________________________________________ ը նախազգուշացվել է սուտ մատնության համար ՀՀ քր. օր. 476-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին

__________________________________________________________________________________

(ստորագրությունը)

 

Հանցագործության դեպքի նկարագրությունը, ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում)

_____________________________________

 

__________________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Հաղորդումն ընդունեց

__________________________________________________________________________________

(ծառայողի ստորագրությունը)

 

______ ________________ 202  թ.

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն

առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման

ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն  N____

 

Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների

 

___________________________________________________________________________________________

   (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը)

 

Սկսված` ____ __________ 202   թ.

Ավարտված` ____ __________ 202   թ.

 

NN

ը/կ

Հանցագործության,

վարչական

իրավախախտման,

պատահարի վերաբերյալ

հաղորդումները գրանցելու

օրը, ամիսը, տարեթիվը,

ժամը, րոպեն

Հաղորդում

ներկայացնող անձի

տվյալները (անունը,

ազգանունը,

հայրանունը,

իրավաբանական

անձի անվանումը,

հասցեն,

հեռախոսահամարը)

Հանցագործության,

վարչական

իրավախախտման

կամ պատահարի

հակիրճ

նկարագրությունը

(ժամանակը, վայրը,

հանգամանքները),

հաղորդմանը կից

ներկայացվող

առարկաներ,

փաստաթղթեր,

նյութական այլ

կրիչներ

Կտրոն

ծանուցագրի

համարը

Ձեռնարկված

միջոցառումները

(ղեկավար

պաշտոնատար

անձանցից ում է

զեկուցվել,

օպերատիվ խմբի

կազմը, օպ. խմբի

ղեկավարի

տվյալները,

իրավախախտման

կամ պատահարի

վայր մեկնելու

ժամանակը)

Ում կողմից և երբ է հանձնարարվել

հաղորդման

ստուգումը,

հաղորդումն

ստուգելու համար

ստացող

ոստիկանության

տարածքային

մարմնի

անվանումը,

ոստիկանության

ծառայողի

տվյալները,

ստորագրությունը,

հաղորդումը

(նյութերը)

ստուգելու համար

ստանալու օրը,

ամիսը, տարեթիվը,

ժամը, րոպեն

1

2

3

4

5

6

7

1.

           

2.

           

3.

           

4.

           

 

Ստուգելու արդյունքում ընդունված որոշումը, այն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը

Այն մարմինը, ուր հաղորդումը (նյութերը) ուղարկվել է ըստ ենթակայության, ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը, ելքի համարը

Գրանցամատյանում առաջինը գրանցված հաղորդմանը նոր հաղորդման կցումը (առաջինը գրանցված հաղորդման գրանցման համարը, տարեթիվը, զեկուցագրի համարը)

Նշումներ

Հանցագործության

մասին

հաղորդումն ըստ

ենթակայության

հանձնելու

վերաբերյալ

Վարչական իրավա-

խախտման վերաբերյալ

գործի վարույթ

հարուցելու, վարչական

իրավախախտման

վերաբերյալ գործի

վարույթ հարուցելը

մերժելու, հաղորդումը

(նյութերը) վարչական

իրավախախտման

վերաբերյալ արձանա-

գրություն կազմելու

(գործը քննելու)

լիազորություն ունեցող

պետական մարմին կամ

ըստ տարածքային

ենթակայության

ոստիկանության

տարածքային այլ մարմին

ուղարկելու մասին

Զեկուցագրի հիման

վրա նյութերը թողնել

անհետևանք

(զեկուցագրի համարը,

օրը, ամիսը,

տարեթիվը),

Հաղորդումը

(նյութերը) ուղարկել

այն պետական

մարմին, որն օրենքով

լիազորված է

պատահարի

քննության

արդյունքներով

կայացնել որոշում,

կամ ըստ

տարածքային

ենթակայության՝

ոստիկանության

տարածքային այլ մարմին

8

9

10

11

12

13

           
           

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

 հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն

առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման

ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԴՐՈՇՄԱԿՆԻՔ

 

Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ

տարածքային մարմնի անվանումը

 

Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների

գրանցամատյանում

N ______ ____

_________202  թ.

 

Գրանցեց

_________________________
պաշտոնը, կոչումը
______________________
անունը, ազգանունը
______________________
 ստորագրությունը
 

 

Ձև N 4

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից

հանցագործությունների, վարչական իրավախախտումների,

պատահարների վերաբերյալ հաղորդումներն

առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման

ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի

 

ԿՏՐՈՆ-ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՀԻՄՔ

N ___________________

ԿՏՐՈՆ-ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

N ___________________

 

Հաղորդումն ընդունված է

__________________________

(հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը,

հայրանունը)

 

__________________________

(իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը)

 

__________________________

__________________________

 

Հաղորդման հակիրճ բովանդակությունը

 

__________________________

__________________________

__________________________

__________________________

__________________________

__________________________

__________________________

__________________________

__________________________

 

Հաղորդումն ընդունեց __________________

__________________________

(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կտրոն-ծանուցագիրն ստացա

__________________________

(ստորագրությունը)

 

_____ ______________ 202  թ.

 

_______ ժամ ______ րոպե

 

(դիմերես)

__________________________

(ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի

ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը)

 

__________________________

(հասցեն, հերթապահ մասի հեռախոսահամարը)

 

Հաղորդումն ընդունված է

 

__________________________

(հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը)

 

__________________________

(իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը)

 

__________________________

__________________________

__________________________

 

Հաղորդումն ընդունեց __________________

__________________________

(պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________

__________________________

 

__________________________

(ծառայողական հեռախոսահամարը)

 

_____ ______________ 202  թ.

 

_______ ժամ ______ րոպե

 

 

 

 

 

Ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման տվյալները

______________________________________________________

__________________________________________

______________________________________________________

__________________________________________

______________________________________________________

__________________________________________

(հեռախոսահամարը)

 

Զանգահարել, եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

01.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան