Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2022 թ.
ք. Երևան

N 43-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը տեխնիկական սարքավորումներից դուրս բերելու և համակարգիչ ներմուծելու կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման

1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով,

2) հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում «Տարածքային» և «տարածքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ընտրատարածքային» և «ընտրատարածքային» բառերով,

3) հավելվածի 1-ին կետում «սպասարկումն իրականացնող մասնագետների խմբի (այսուհետ՝ մասնագետների խումբ) անդամները» բառերը փոխարինել «սպասարկումն իրականացնող մասնագետները (այսուհետ՝ աջակցման կենտրոնի մասնագետ)» բառերով,

4) հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական: