ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2022 թ. |
N 35-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների ըստ ընտրական տեղամասերի բաշխման կարգը սահմանելու մասին» N 138-Ն որոշման
1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, 5-րդ մասով, 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, 5-րդ մասով, 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով» բառերով,
2) 1-ին կետի 3-րդ ենթակետում և թիվ 1, 3 և 4 հավելվածներում «Տարածքային» և «տարածքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ընտրատարածքային» և «ընտրատարածքային» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական: