Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 165
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2017

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների նկատմամբ, որոնք կարող են ձևակերպվել հատուկ մաքսային ընթացակարգով և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում՝ համաձայն հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 165 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 որոնք կատարվում են այն ապրանքների կատեգորիաների նկատմամբ, որոնք կարող են ձևակերպվել հատուկ մաքսային ընթացակարգով և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում

 

1. 10-րդ կետում՝

ա) առաջին մասում՝

«սպորտային միջոցառումներ» բառերից հետո լրացնել «(ներառյալ մրցումները և դրանց կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվության միջոցներում լուսաբանման, բացման, փակման և մրցումների արդյունքների ամփոփման հետ կապված զուգընթաց միջոցառումները, որոնք կազմակերպվել կամ հավանության են արժանացել սպորտային միջոցառումների կազմակերպիչների կողմից)» բառերով.

«, ինչպես նաև առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման» բառերը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Սույն կետի երրորդ մասի հինգերորդ, յոթերորդ-իններորդ պարբերություններում նշված ապրանքները, որոնք թույլատրվում է ձևակերպել հատուկ մաքսային ընթացակարգով, ձևակերպվում են այդ մաքսային ընթացակարգով առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման».

բ) երկրորդ մասում՝

երկրորդ պարբերությունում «որոնց կիրառումը նախատեսված է առանձին սպորտաձևերով անցկացվող մրցումների կանոններով» բառերը հանել.

երրորդ պարբերությունում՝

«այդ թվում» բառերից հետո ավելացնել «ապրանքներ» բառը.

«, ինչպես նաև» բառերը փոխարինել «(ներառյալ» բառով.

«միջոցառումների» բառը փոխարինել «միջոցառումների, զանգվածային լրատվության միջոցներում սպորտային միջոցառումների ձայնագրման և լուսաբանման համար մասնագիտական սարքավորումներ, համակարգչային և հեռահաղորդակցման սարքավորումներ, գրասենյակային տեխնիկա, բժշկական արտադրատեսակներ, գովազդային սարքավորումներ և նյութեր, համազգեստ, սպորտային միջոցառումների օտարերկրյա կազմակերպիչների, հեռարձակողների, մարզիկների և պատվիրակությունների անդամների կողմից անձնական օգտագործման համար սննդամթերք, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8702-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներ» բառերով.

գ) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, կարող է սահմանվել ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման այլ վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել այն սպորտային միջոցառումների ավարտի ամսաթվից 18 ամիսը, որոնց կազմակերպման և անցկացման համար նախատեսվում են այդ ապրանքները:».

դ) յոթերորդ մասում՝

«լիազորված մարմնի կողմից տրամադրված» բառերը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Նշված փաստաթղթերի ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները:».

ե) ութերորդ մասը «ընթացակարգեր» բառից հետո լրացնել «, ներառյալ այդպիսի ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու դեպքերն ու կարգը,» բառերով։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 101 կետով՝

«101. Սույն ցանկի 10-րդ կետում նշված ապրանքները, որոնք նախատեսված են 2018 թվականի FIFA ֆուտբոլի աշխարհի առաջնության և (կամ) 2017 թվականի FIFA Կոնֆեդերացիայի գավաթի, ինչպես նաև 2020 թվականի UEFA ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործելու համար, ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով սույն ցանկի 10-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Սույն կետի առաջին մասում նշված նպատակների համար նախատեսված ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպումը թույլատրվում է այն պայմանով, որ որպես նշված ապրանքների հայտարարատուներ հանդես են գալիս այն անձինք, որոնց ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սույն կետի առաջին մասում նշված սպորտային միջոցառումները (այսուհետ սույն կետում՝ լիազորված անձինք): Սույն կետի առաջին մասում նշված նպատակների համար նախատեսված ապրանքների նկատմամբ սույն ցանկի 10-րդ կետի չորրորդ մասով նախատեսված գրավոր հավաստումները ներկայացնել չի պահանջվում:

Չնայած սույն ցանկի 10-րդ կետի երրորդ մասի երկրորդ և վեցերորդ պարբերությունների դրույթներին, թույլատրվում է սույն կետի առաջին մասում նշված նպատակների համար նախատեսված հետևյալ ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպումը.

փրփրուն գինի՝ 0,75 լիտր տարողությամբ 127 հազ. շիշ քանակությունից ոչ ավելի՝ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (Federation internationale de football association, FIFA) կազմակերպած միջոցառումների մասնակիցների կողմից սպառման համար և 0,75 լիտր տարողությամբ 23 հազ. շիշ քանակությունից ոչ ավելի՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (Union of European Football Associations, UEFA) կազմակերպած միջոցառումների մասնակիցների կողմից սպառման համար, որոնց վրա նշված է «նախատեսված չէ վաճառքի համար» գրառումը.

ապրանքների միասնական ցանկի 2.12 բաժնում ընդգրկված դեղապատրաստուկներ (թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորներ), որոնք անհրաժեշտ են մարզիկների և պատվիրակությունների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Նշված դեղապատրաստուկների չպատենտավորված միջազգային անվանումների (անունների) ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սույն կետի առաջին մասում նշված սպորտային միջոցառումները:

Լիազորված անձանց ցանկը, որոնք կարող են հանդես գալ որպես սույն կետի երրորդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված նպատակների համար նախատեսված ապրանքների հայտարարատուներ, կարող է կրճատվել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սույն կետի առաջին մասում նշված սպորտային միջոցառումները:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: