Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 166

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 134-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի դեկտեմբերի 21-ի

թիվ 166 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության ներկայացման

 

1. Սույն կարգը մշակված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, Հանձնաժողով) և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև առանձնաշնորհային առևտրի՝ մշտական հիմունքներով դիտանցումն իրականացնելու նպատակներով, որն անցկացվում է այդ թվում Համաձայնագրին համապատասխան խթանող և երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման համար հիմքերի առկայության սահմանման նպատակներով։

2. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ժամանակաշրջանից հետո՝ 40-րդ օրը, Հանձնաժողով են ներկայացնում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Համաձայնագրին համապատասխան Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ վիճակագրական տեղեկատվություն), որի ձևաչափերը որոշված են հավելվածի համաձայն։

3. Վիճակագրական տեղեկատվության կազմի մեջ ընդգրկվում են սույն կարգի 2-րդ կետում նշված՝ հաշվետու ժամանակաշրջանում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ ապրանքների մասին հայտարարագրից տեղեկություններ։

4. Վիճակագրական տեղեկատվությունը կազմվում է dВАSЕ ձևաչափով (5-րդ տարբերակից ոչ բարձր)։

5. Վիճակագրական տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտի էլեկտրոնային փոստի հասցեին (stat-vn@eecommission.org)։

6. Համաձայնագրին համապատասխան՝ երկկողմ պաշտպանական միջոցներ կիրառելու նպատակների համար անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները Հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի պահանջով այդ պահանջն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնում են ապրանքների մասին հայտարարագրերում պարունակվող նկարագրությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ սույն կարգի հավելվածով նախատեսված տեղեկատվության՝ պահպանելով այդ տեղեկատվության նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի

 

ՁԵՎԱՉԱՓ

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության

 

Ցուցանիշի անվանումը

Դաշտի տեսակը

Դաշտի չափայնութ-յունը

Ապրանքների մասին հայտարարագրի վանդակի համարը

Տեղեկատվության բովանդակությունը

Ապրանքների մասին հայտարարագրի էլեկտրոնային պատճենի կառուցվածքում և ձևաչափում տարրի նկարագրությունը

1

2

3

4

5

6

1. KS

սիմվոլային

2

-

տեղեկատվությունը ներկայացնող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (АМ, ВY, КZ, КG, RU)*

-

2. MY

սիմվոլային

6

 

ամսվա և տարվա թվային նշումը (առաջին 2 թվերը՝ ամիսը, վերջին չորս թվերը՝ տարին)

-

3.G36

սիմվոլային

7

36 (2-րդ տարր՝ մաքսատուրքի մասով արտոնություն)

ապրանքների մասին միայն այն հայտարարագրերի համար, որոնց 36-րդ վանդակի 2-րդ տարրում (մաքսատուրքի մասով արտոնություն) նշված է «ВТ» ծածկագիրը՝ մաքսավճարների վճարման արտոնությունների դասակարգչին համապատասխան*

20.17.31.2

catESAD_сu:СustomsDuty

4. KTOV

սիմվոլային

10

33

ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան

20.17.11

catESAD_сu:GoodsTNVEDCode

5. KSO

սիմվոլային

2

15 («ա»

ենթաբաժին)

ուղարկող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան*

20.15.2

catESAD_сu:DispatchCountryCode

6. KTS

սիմվոլային

2

11 (առաջին ենթաբաժին)

վաճառող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան*

20.16.5

catESAD_сu:TradeCountryCode

7. G38

թվային

19.6

38

զուտ քաշը (կգ)

20.17.6

catESAD_cu:NetWeightQuantity

8. G41_1

թվային

19.6

41

ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով

20.17.41.1

cat_ru:GoodsQuantity

9. G41_2

սիմվոլային

13

41

պայմանական նշումը և լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան*

20.17.41.2

cat_ru:MeasureUnitQualifierName

20.17.41.3

cat_ru:MeasureUnitQualifierCode

10. G46

թվային

17.2

46

ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով)

20.17.10

catESAD_cu:StatisticalCost

11. PR

թվային

17.2

47

Տրամադրված սակագնային առանձնաշնորհման գումարը՝ ելնելով ներմուծման մաքսատուրքի պայմանականորեն հաշվեգրված գումարից (գումարը նշվում է ԱՄՆ դոլարով՝ ապրանքների մասին հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով) այն հաշվեգրված մաքսատուրքի մասին տեղեկությունները (վճարման տեսակ՝ 20хх), որի համար նշված է մաքսատուրքերի վճարման առանձնահատկության «УН» ծածկագիրը այն մաքսավճարների և այլ վճարների վճարման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*

20.17.39.2

catESAD_cu: PaymentAmount

12. SERT

սիմվոլային

50

44

ապրանքի ծագման մասին սերտիֆիկատի համարի և տրամադրման ամսաթվի մասին տեղեկությունները (06018 փաստաթղթի ձևի (ապրանքի ծագման մասին ЕАV ձևի սերտիֆիկատ) ծածկագրով տեղեկությունները՝ փաստաթղթերի տեսակների դասակարգչին և մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող տեղեկություններին համապատասխան)

20.17.37.1

cat_ru:PrDocumentNumber 20.17.37.3 cat_ru:PrDocumentDate

 

Ծանոթագրություններ.

 

1. Սույն ձևաչափին համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է նիշքի տեսքով՝ հետևյալ անվանմամբ՝

VM_ХХ_ММ_YYYY.dbf,

որտեղ՝

XX՝ տվյալներ ներկայացնող երկրի ծածկագիրը (АМ, BY, KZ, KG, RU) ՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան1.

ММ՝ այն հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա թվային նշումը, որի համար ներկայացվում են տվյալներ.

YYYY՝ այն տարվա թվային նշումը, որի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվում են տվյալներ։

2. Տվյալների ներկայացվող նիշքում ընդգրկվում է հունվարից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամիսն ընկած տեղեկատվությունը։

3. Տվյալների հաշվառումը վարվում է ապրանքների մասին հայտարարագրում նշված՝ ապրանքի բացթողման ամսաթվով։

___________________

* Հաստատված է «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ1

Ներկայացվող նիշքը ուղեկցվում է լիազորված մարմնի տեղեկատվությամբ՝ հետևյալ տեսքով՝

 

Կոնտակտային անձը

 

Էլեկտրոնային փոստը

 

Հեռախոսահամարը

 

Նիշքի անվանումը

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան