Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 176
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 176

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Փոփոխությունների 1-ին կետի «բ» ենթակետով (սույն որոշման հավելված) նախատեսված դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2018 թվականի հոկտեմբերի 30-ի
թիվ 176 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչի (Հավելված 7) 1.1 ենթաբաժնում՝

ա) «ВС» ծածկագրով դիրքը լրացնել հետևյալ բառերով՝ «,նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 ստորաենթադիրքում ընդգրկված քաղաքացիական ուղևորատար այն ինքնաթիռների համար, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ նշված նպատակով, 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ».

բ) «АС» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«Բելառուսի Հանրապետությունում 2019 թվականի II Եվրոպական խաղերի նախապատրաստման և անցկացման նպատակով 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող ապրանքների համար, ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների.

ЕИ».

 

գ) «НП» ծածկագրով դիրքում «2017» թվանշանները փոխարինել «2018» թվանշաններով:

2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 1-ին բաժինը «01061» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«01065

Լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային նմուշ օգտագործման ենթակա բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական ախտոտիչներ ներմուծելու մասին եզրակացություն (թույլատրագիր)».

 

բ) 7-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«07040

Մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով պարտավորության կատարման ապահովման հավաստագիր».

գ) 8-րդ բաժինը 08036 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«08037

Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների կարգավիճակը հաստատող՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 139 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մյուս մաս՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով և (կամ) ծովով».

դ) 11-րդ բաժնում «11002» ծածկագրով դիրքում «հայտարարատուի» բառը հանել:

3. Այն մաքսային և այլ վճարների վճարման առանձնահատկությունների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 10), «ВВ» ծածկագրով դիրքում «վճարումից մասնակի պայմանական ազատման» բառերը փոխարինել «մասնակի վճարման» բառերով:

4. Աշխարհի երկրների դասակարգչում (Հավելված 22)՝

ա) «ВО» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ВО

ԲՈԼԻՎԻԱ (ԲԱԶՄԱԶԳ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ)».

 

բ) «FM» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«FM

ՄԻԿՐՈՆԵԶԻԱ (ԴԱՇՆԱՅԻՆ ՆԱՀԱՆԳՆԵՐ)».

 

գ) «IR» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«IR

ԻՐԱՆ (ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)».

 

դ) «KG» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«KG

ՂՐՂԶՍՏԱՆ».

 

ե) «КР» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«КР

ԿՈՐԵԱ (ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)».

 

զ) «MF» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«MF

ՍԵՆ-ՄԱՐՏԵՆ (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՍ)».

 

է) «ТМ» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ТМ

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ».

 

ը) «VE», «VG» և «VI» ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«VE

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ (ԲՈԼԻՎԱՐՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

VG

ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (ԲՐԻՏԱՆԱԿԱՆ)

VI

ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (ԱՄՆ)».

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան