Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման N 1 հավելվածի`

1) 7-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված շահառուների:».

2) 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներից կարող են օգտվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները, որոնց վրա չեն տարածվում սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները:».

3) 29-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) սեփական ձվաբջջով արհեստական բեղմնավորման կամ սեփական արգանդում սաղմի ներդրման նպատակահարմարության բացակայություն, որի մասնագիտական եզրակացության համար կարող է հիմք հանդիսանալ մեթոդի կիրառման արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակը, առա- ջացնելով դոնորական ձվաբջջի կամ փոխնակ մոր ծառայությունների կիրառման անհրաժեշտություն: Վերջինիս բժշկական պատճառների ցանկը ներառում է՝

ա. հակամյուլլերային հորմոնի 1 նգ/մլ-ից ցածր մակարդակը, ընդ որում սույն որոշման 11.1.-ին կետով սահմանված շահառուների խմբի համար հակամյուլլերային հորմոնի ստորին սահման է համարվում մինչև 40 տարեկանը` 0,6 նգ/մլ, 40-43 տարեկանում` 1 նգ/մլ, 44 տարեկան և ավելի տարիքի դեպքում բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջջով,

բ. երկու ձվարաններում անտրալ ֆոլիկուլների 5-ից պակաս քանակը,

գ. արտամարմնային բեղմնավորման 3 և ավելի անհաջող փորձը,

դ. արգանդի ախտաբանություններ` բարակ` 5 մմ-ից պակաս էնդոմետրիում, հիպոպլազիա` 3-4-րդ աստիճանի, արգանդի զարգացման արատներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան