Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2019 թվականի

թիվ 119

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի III բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) հանել տասնյոթերորդ պարբերությունը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013).

Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը տրամադրվել կամ ընդունվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կարգավորման առարկա համարվող արտադրանքի (այսուհետ՝ կաթնամթերք) առնչությամբ, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2022 թվականի օգոստոսի 12-ը։

2017 թվականի օգոստոսի 12-ից Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին կաթնամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

մինչև 2022 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է կաթնամթերքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ սույն բաժնի քսանիններորդ պարբերության մեջ նշված կաթնամթերքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի առկայության դեպքում։

Նշված արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.

մինչև 2018 թվականի օգոստոսի 12-ը թույլատրվում է Ղրղզստանի Հանրապետության տարածքում այն կաթնամթերքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը, որը մինչև 2017 թվականի օգոստոսի 12-ը ենթակա չի եղել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման վերաբերյալ փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.

սույն բաժնի քսանիններորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված կաթնամթերքի, ինչպես նաև սույն բաժնի երեսուներեքերորդ պարբերության մեջ նշված կաթնամթերքի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։»։

2. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված արտադրանքի նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը լիազորված մարմինների կողմից.

մինչև 2022 թվականի օգոստոսի 12-ը ապահովել այն համալիր միջոցառումների անցկացումը, որոնցով նախատեսվում է Ղրղզստանի Հանրապետության կաթնարտադրության ճյուղի ձեռնարկությունների բացարձակ անցումը «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջներին համապատասխանող կաթնամթերքը շրջանառության մեջ դնելուն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար`

Կ. Մինասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: