ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 146 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 34-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի միասնական ցանկը հաստատելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) անվանման մեջ և 1-ին կետում «միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման» բառերով.
բ) Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) ենթակա արտադրանքի միասնական ցանկում՝
անվանման մեջ «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման» բառերով.
4-րդ վանդակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
6-րդ, 7-րդ և 10-րդ գլուխները հանել,
16-րդ գլխում՝
27.1-27.3-րդ դիրքերում 3-րդ վանդակում «ենթակա ապրանքներին» բառերը փոխարինել «ենթակա արտադրանքին (ապրանքներին)» բառերով.
28-րդ բաժինը հանել,
20-րդ գլխում՝
33.1-րդ դիրքում 3-րդ վանդակում՝
«ՍՏԲ 1669-2006» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«կամ ԳՈՍՏ 32479-2013
Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ».
33.2-րդ դիրքը հանել.
33.3-րդ դիրքը 3-րդ վանդակում լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«կամ ԳՈՍՏ 32479-2013
Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ».
22-րդ գլխի 35.1-35.4-րդ դիրքերում 3-րդ վանդակում «ենթակա ապրանքներին» բառերը փոխարինել «ենթակա արտադրանքին (ապրանքներին)» բառերով.
1-ին ծանոթագրությունում՝
տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
առաջին պարբերության մեջ «Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման)» բառերը փոխարինել «միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման» բառերով.
2-րդ ծանոթագրությունում՝
«(հաստատման)» բառը հանել.
«մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
4-րդ ծանոթագրությունում՝
«Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերով.
«(համապատասխանության գնահատման (հաստատման))» բառերը հանել.
5-րդ ծանոթագրությունում «(համապատասխանության գնահատման (հաստատման))» բառերը հանել.
6-րդ ծանոթագրությունում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերով, «ապրանքներին ներկայացվող պահանջներ» բառերը փոխարինել «արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող պահանջներ» բառերով.
7-րդ ծանոթագրությունում «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերով.
9-րդ ծանոթագրությունում «(համապատասխանության գնահատման (հաստատման))» բառերը հանել.
10-րդ ծանոթագրության առաջին և երկրորդ պարբերություններում, 11-րդ և 12-րդ ծանոթագրություններում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: