Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 177
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 177

քաղ. Մոսկվա

    

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 137 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 23-րդ, 28-րդ և 29-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող շիկագլոցված գլանվածքի մասով հատուկ քվոտայի սահմանման միջոցով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 137 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

        

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հոկտեմբերի 8-ի

թիվ 177 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 137 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետում «հավելվածի համաձայն» բառերը փոխարինել «թիվ 1 հավելվածի համաձայն» բառերով:

2. 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող մեթոդիկային» բառերը փոխարինել «թիվ 2 հավելվածի համաձայն կարգին» բառերով։

3. Նշված որոշման հավելվածի համարակալված վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված թիվ 1» բառերով:

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով՝

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի օգոստոսի 6-ի

թիվ 137 որոշման

  

ԿԱՐԳ

 

շիկագլոցված գլանվածքի մասով հատուկ քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 23-րդ, 28-րդ և 29-րդ կետերին համապատասխան, և դրանով սահմանվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0 և 7226 91 990 0 ծածկագրերով դասակարգվող՝ ածխածնային և լեգիրված պողպատից, թերթերով կամ գլանափաթեթներով շիկագլոցված գլանվածքի մասով հատուկ քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու կանոնները՝ սահմանված Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 137 որոշմամբ (այսուհետ համապատասխանաբար՝ հատուկ քվոտա, ապրանք)։

2. Հատուկ քվոտայի գործողության ժամկետի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինները (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն), որոնք լիազորված են ապրանքների ներմուծման լիցենզիա տրամադրել, կամ անդամ պետությունների գործադիր իշխանության այլ լիազորված մարմիններ (այսուհետ՝ լիազորված մարմիններ) իրականացնում են արտաքին առևտային գործունեության մասնակիցների միջև հատուկ քվոտայի ծավալի բաշխում և ապրանքի ներմուծման մեկանգամյա լիցենզիաների տրամադրում՝ «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) նախատեսված կարգով։

3. Արտաքին առևտային գործունեության մասնակիցների միջև բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը կազմում է (անդամ պետության համար Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 137 որոշման թիվ 1 հավելվածով սահմանված՝ հատուկ քվոտայի տոկոսներով)՝

ա) 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 20 տոկոս.

բ) 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 50 տոկոս.

գ) 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ 30 տոկոս։

4. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը, «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 9-րդ կետին համապատասխան, կազմում է՝

ա) սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածի նկատմամբ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ.

բ) սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածի նկատմամբ՝ մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ.

գ) սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամանակահատվածի նկատմամբ՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։

5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված՝ համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալի 85 տոկոսի բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև իրականացվում է սույն կարգի II բաժնին համապատասխան։

6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված՝ համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալի 15 տոկոսի բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև իրականացվում է սույն կարգի III բաժնին համապատասխան։

7. Հատուկ քվոտայի ծավալի մասն ստանալու համար արտաքին առևտրային գործունեության մասնակիցները լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) հատուկ քվոտայի ծավալի մասն ստանալու հայտ՝ նշելով այն ապրանքի քանակը (կիլոգրամով), որը ենթադրաբար ներմուծվելու է Միության մաքսային տարածք սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածում, ինչպես նաև այդ մատակարարման ժամկետները (այսուհետ՝ հայտ).

բ) ստորագրված արտաքին առևտրային համաձայնագրի (պայմանագրի), հավելվածների և (կամ) մասնագրերի և (կամ) դրա լրացումների պատճենները, որոնք հիմնավորում են հայտում նշված ապրանքի քանակը (կիլոգրամով).

գ) հարկային մարմնում հաշվառման կանգնելու կամ պետական գրանցման մասին փաստաթղթի պատճենը (տեղեկություններ, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։

8. Արտաքին առևտրային գործունեության մասնակցին հատուկ քվոտայի ծավալի մասի հատկացումը մերժելու հիմք են՝

ա) սույն կարգի 7-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերում թերի կամ ոչ հավաստի տեղեկությունների առկայությունը.

բ) սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը (տեղեկությունները) ոչ ամբողջական ծավալով ներկայացնելը.

գ) սույն կարգի 7-րդ կետում նշված մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.

դ) սույն կարգի 9-րդ, 17-րդ, 26-րդ, 34-րդ կամ 44-րդ կետերով նախատեսված՝ հայտը ներկայացնելու ժամկետի բացթողումը։

 

II. Բաշխման պատմական սկզբունքը

 

9. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ հատուկ քվոտայի ծավալի մասը ստանալու համար արտաքին առևտրային գործունեության մասնակիցները սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ ժամկետներում՝

ա) մինչև 2019 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

բ) մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

գ) մինչև 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ։

10. Արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից մինչև սույն կարգի 9-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հետ կանչված հայտը համարվում է չներկայացված։

11. Հատուկ քվոտայի ծավալը հայտ ներկայացրած արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև լիազորված մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն կարգի 12-15-րդ կետերին համապատասխան։

12. Այն դեպքում, երբ սույն կարգի 9-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) գերազանցում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը, հատուկ քվոտայի ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է մաքսային վիճակագրական տվյալների հիման վրա, հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում դրանց կողմից անդամ պետության տարածք «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքի ներմուծման ծավալի՝ հայտ ներկայացրած արտաքին առևտրային գործունեության մասնակիցների կողմից այդ անդամ պետության տարածք «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքի ներկրման ընդհանուր ծավալի մեջ ունեցած մասնաբաժնին համամասնորեն։

Սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածների համար հատուկ քվոտայի ծավալը բաշխելիս «հաշվարկային ժամանակահատված» ասելով հասկանում ենք 2015-2018 թվականները։

13. Արտաքին առևտրային գործունեության մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի բաժինը հաշվելու համար, սույն կարգի 12-րդ կետին համապատասխան, օգտագործվում է հետևյալ բանաձևը՝

 

Vi=ViԱԱԳմ *Кտարի

 

որտեղ՝

Vi-ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի մասն է.

ViԱԱԳմ -ն հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում արտաքին առևտրային գործունեության i մասնակցի կողմից անդամ պետության տարածք «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքի ներմուծման ծավալն է.

Кտարի -ն ապրանքի ներմուծման ծավալի փոփոխության գործակիցն է։

Кտարի -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Кտարի=Vքվոտա/Vներմուծում,

որտեղ՝

Vքվոտա -ն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալն է.

Vներմուծում -ը հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում արտաքին առևտրային գործունեության՝ հայտ ներկայացրած մասնակիցների կողմից անդամ պետության տարածք «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքի ներմուծման ծավալն է։

14. Այն դեպքում, երբ սույն կարգի 9-րդ կետին համապատասխան ներկայացված հայտում նշված է ապրանքի քանակ, որը գերազանցում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտարարած ապրանքի քանակը ճանաչվում է համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալին հավասար։

15. Այն դեպքում, երբ սույն կարգի 9-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) չի գերազանցում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը, հատուկ քվոտայի ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է ըստ հայտերում ներկայացված ապրանքի քանակի (կիլոգրամով)։

16. Լիազորված մարմինները սույն կարգի 9-րդ կետով սահմանված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են «Ինտերներ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում հատուկ քվոտայի չբաշխված ծավալի առկայության կամ հատուկ քվոտայի ծավալն ամբողջությամբ բաշխված լինելու մասին տեղեկությունների հրապարակումը։

17. Հատուկ քվոտայի չբաշխված ծավալն ստանալու համար արտաքին առևտրային գործունեության մասնակիցները, որոնց կողմից հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իրականացվում է ապրանքի ներմուծում «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպման համար, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ ժամկետներում՝

ա) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

բ) մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

գ) մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ։

18. Արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից մինչև սույն կարգի 17-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հետ կանչված հայտը համարվում է չներկայացված։

19. Հատուկ քվոտայի չբաշխված ծավալը լիազորված մարմնի կողմից հայտ ներկայացրած արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է սույն կարգի 17-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի ամսաթվից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրից՝ սույն կարգի 20-23-րդ կետերին համապատասխան։

20. Այն դեպքում, երբ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) գերազանցում է հատուկ քվոտայի չբաշխված ծավալը, հատուկ քվոտայի չբաշխված ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակում (կիլոգրամով) արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտում նշված ապրանքի քանակի մասնաբաժնին համամասնորեն։

21. Արտաքին առևտրային գործունեության մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի բաժինը հաշվելու համար, սույն կարգի 20-րդ կետին համապատասխան, օգտագործվում է հետևյալ բանաձևը՝

 

ViՄՆԱՑ=ViՄՆԱՑ*D

 

որտեղ՝

ViՄՆԱՑ -ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի մասն է.

Viհայտ -ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցի հայտում նշված ապրանքի քանակն է (կիլոգրամով).

D-ն հատուկ քվոտայի չբաշխված ծավալի և արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի քանակի (կիլոգրամով) հարաբերակցության գործակիցն է։

D-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

D=VՄՆԱՑ/ VՀԱՅՏԵՐ

 

որտեղ՝

VՄՆԱՑ -ը հատուկ քվոտայի չբաշխված ծավալն է.

VՀԱՅՏԵՐ -ն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակն է (կիլոգրամով)։

22. Այն դեպքում, երբ սույն կարգի 17-րդ հոդվածին համապատասխան ներկայացված հայտում նշված է հատուկ քվոտայի չբաշխված ծավալը գերազանցող ապրանքի քանակ, արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտարարած ապրանքի քանակը ճանաչվում է հատուկ քվոտայի չբաշխված ծավալին հավասար։

23. Այն դեպքում, երբ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) չի գերազանցում հատուկ քվոտայի չբաշխված ծավալը, հատուկ քվոտայի չբաշխված ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է ըստ հայտերում ներկայացված ապրանքի քանակի (կիլոգրամով)։

24. Այն դեպքում, երբ սույն կարգի 23-րդ կետին համապատասխան հատուկ քվոտայի ծավալի բաշխոմից հետո մնում է հատուկ քվոտայի ծավալի չբաշխված մաս, հատուկ քվոտայի ծավալի այդ մասն ավելացվում է հաջորդ ժամանակահատվածի ընթացքում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալին։

25. Լիազորված մարմինները սույն կարգի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամանակահատվածների ավարտի օրվանից ոչ ուշ, քան 25 օրացուցային օրվա ընթացքում ապահովում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում հատուկ քվոտայի չընտրված ծավալի առկայության կամ հատուկ քվոտայի ծավալն ամբողջությամբ ընտրված լինելու մասին տեղեկությունների հրապարակումը։

26. Հատուկ քվոտայի չընտրված ծավալն ստանալու համար արտաքին առևտրային գործունեության մասնակիցները, որոնց կողմից հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իրականացվում է ապրանքի ներմուծում «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպման համար, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղղթերը լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ ժամկետներում՝

ա) մինչև 2020 թվականի մայիսի 8-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածի ընթացքում չընտրված հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

բ) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածի ընթացքում հատուկ քվոտայի չընտրված ծավալի նկատմամբ։

27. Արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից մինչև սույն կարգի 26-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հետ կանչված հայտը համարվում է չներկայացված։

28. Հատուկ քվոտայի չընտրված ծավալը հայտ ներկայացրած արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև լիազորված մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 26-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի ամսաթվից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրից՝ սույն կարգի 29-32-րդ կետերին համապատասխան։

29. Այն դեպքում, երբ սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) գերազանցում է հատուկ քվոտայի չընտրված ծավալը, հատուկ քվոտայի չընտրված ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակում (կիլոգրամով) արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտում նշված ապրանքի քանակի մասնաբաժնին համամասնորեն։

30. Արտաքին առևտրային գործունեության մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի բաժինը հաշվելու համար, սույն կարգի 29-րդ կետին համապատասխան, օգտագործվում է հետևյալ բանաձևը՝

 

Viչընտր =Viչընտր *A

 

որտեղ՝

Viչընտր-ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի մասն է.

Viհայտ-ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցի հայտում նշված ապրանքի քանակն է (կիլոգրամով).

А-ն հատուկ քվոտայի չընտրված ծավալի և արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի քանակի (կիլոգրամով) հարաբերակցության գործակիցն է։

А-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

A=Vչընտր/Vհայտեր

որտեղ՝

Vչընտր -ը հատուկ քվոտայի չընտրված ծավալն է.

Vհայտեր -ն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակն է (կիլոգրամով)։

31. Այն դեպքում, երբ սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ներկայացված հայտում նշված է հատուկ քվոտայի չընտրված ծավալը գերազանցող ապրանքի քանակ, արտաքին առևտրային գործունեության այդպիսի մասնակցի հայտարարած ապրանքի քանակը ճանաչվում է հատուկ քվոտայի չընտրված ծավալին հավասար։

32. Այն դեպքում, երբ սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) չի գերազանցում հատուկ քվոտայի չընտրված ծավալը, հատուկ քվոտայի չընտրված ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է ըստ հայտերում ներկայացված ապրանքի քանակի (կիլոգրամով)։

33. Հատուկ քվոտայի չընտրված ծավալի մասով մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետն է՝

ա) արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից սույն կարգի 26-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետներում սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղղթերը լիազորված մարմին ներկայացվելու դեպքում՝ մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ.

բ) արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից սույն կարգի 26-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետներում սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվելու դեպքում՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։

 

III. Բաշխման հայտարարագրման սկզբունքը

 

34. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ հատուկ քվոտայի ծավալի մասն ստանալու համար արտաքին առևտրային գործունեության մասնակիցները սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ ժամկետներում՝

ա) մինչև 2019 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

բ) մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

գ) մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամանակահատվածի համար հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ։

35. Արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից մինչև սույն կարգի 34-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հետ կանչված հայտը համարվում է չներկայացված։

36. Հատուկ քվոտայի ծավալը հայտ ներկայացրած արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև լիազորված մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 34-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի ամսաթվից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրից՝ սույն կարգի 37-40-րդ կետերին համապատասխան։

37. Այն դեպքում, երբ սույն կարգի 34-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) գերազանցում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը, հատուկ քվոտայի ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակում (կիլոգրամով) արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտում նշված ապրանքի քանակի մասնաբաժնին համամասնորեն։

38. Արտաքին առևտրային գործունեության մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի բաժինը հաշվելու համար, սույն կարգի 37-րդ կետին համապատասխան, օգտագործվում է հետևյալ բանաձևը՝

 

Vi=Viհայտ *C

 

որտեղ՝

Vi-ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի մասն է.

Viհայտ-ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցի հայտում նշված ապրանքի քանակն է (կիլոգրամով).

С-ն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալի և արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի քանակի (կիլոգրամով) հարաբերակցության գործակիցն է։

С-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

C=VՔՎ/Vհայտեր

 

որտեղ՝

VՔՎ-ն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալն է.

Vհայտեր-ն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակն է (կիլոգրամով)։

39. Այն դեպքում, երբ սույն կարգի 34-րդ կետին համապատասխան ներկայացված հայտում նշված է ապրանքի քանակ, որը գերազանցում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտարարած ապրանքի քանակը ճանաչվում է համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալին հավասար։

40. Այն դեպքում, երբ սույն կարգի 34-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) չի գերազանցում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան ժամանակահատվածի համար բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալը, հատուկ քվոտայի ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է ըստ հայտերում ներկայացված ապրանքի քանակի (կիլոգրամով)։

41. Լիազորված մարմինները սույն կարգի 34-րդ կետով սահմանված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում հատուկ քվոտայի չբաշխված ծավալի առկայության կամ հատուկ քվոտայի ծավալն ամբողջությամբ բաշխված լինելու մասին տեղեկությունների հրապարակումը։

42. Այն դեպքում, երբ սույն կարգի 40-րդ կետին համապատասխան հատուկ քվոտայի ծավալի բաշխումից հետո մնում է հատուկ քվոտայի ծավալի չբաշխված մաս, հատուկ քվոտայի ծավալի այդ մասն ավելացվում է հաջորդ ժամանակահատվածի ընթացքում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված՝ բաշխման ենթակա հատուկ քվոտայի ծավալին։

43. Լիազորված մարմինները սույն կարգի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամանակահատվածների ավարտի օրվանից ոչ ուշ, քան 25 օրացուցային օրվա ընթացքում ապահովում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում հատուկ քվոտայի չընտրված ծավալի առկայության կամ հատուկ քվոտայի ծավալն ամբողջությամբ ընտրված լինելու մասին տեղեկությունների հրապարակումը։

44. Հատուկ քվոտայի չընտրված ծավալն ստանալու համար արտաքին առևտրային գործունեության մասնակիցները սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին են ներկայացնում՝ հետևյալ ժամկետներում՝

ա) մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածի ընթացքում չընտրված հատուկ քվոտայի ծավալի նկատմամբ.

բ) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամանակահատվածի ընթացքում հատուկ քվոտայի չընտրված ծավալի նկատմամբ։

45. Արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից մինչև սույն կարգի 44-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը, հետ կանչված հայտը համարվում է չներկայացված։

46. Հատուկ քվոտայի չընտրված ծավալը լիազորված մարմնի կողմից հայտ ներկայացրած արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է սույն կարգի 44-րդ կետով նախատեսված՝ հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտի ամսաթվից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրից՝ սույն կարգի 47-50-րդ կետերին համապատասխան։

47. Այն դեպքում, երբ սույն կարգի 44-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) գերազանցում է հատուկ քվոտայի չընտրված ծավալը, հատուկ քվոտայի չընտրված ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակում (կիլոգրամով) արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտում նշված ապրանքի քանակի մասնաբաժնին համամասնորեն։

48. Արտաքին առևտրային գործունեության մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի բաժինը հաշվելու համար, սույն կարգի 47-րդ կետին համապատասխան, օգտագործվում է հետևյալ բանաձևը՝

 

Viչընտր =Viհայտ *B

 

որտեղ՝

Viչընտր -ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցին հատկացվող հատուկ քվոտայի ծավալի մասն է.

Viհայտ -ն արտաքին առևտրային գործունեության i մասնակցի հայտում նշված ապրանքի քանակն է (կիլոգրամով).

В-ն հատուկ քվոտայի չընտրված ծավալի և արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի քանակի (կիլոգրամով) հարաբերակցության գործակիցն է։

В-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

B=Vչընտր /Vհայտեր

որտեղ՝

Vչընտր -ը հատուկ քվոտայի չընտրված ծավալն է.

Vհայտեր -ն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների բոլոր հայտերում նշված ապրանքի ընդհանուր քանակն է (կիլոգրամով)։

49. Այն դեպքում, երբ սույն կարգի 44-րդ կետին համապատասխան ներկայացված հայտում նշված է հատուկ քվոտայի չընտրված ծավալը գերազանցող ապրանքի քանակ, արտաքին առևտրային գործունեության մասնակցի հայտարարած ապրանքի քանակը ճանաչվում է հատուկ քվոտայի չընտրված ծավալին հավասար։

50. Այն դեպքում, երբ սույն կարգի 44-րդ կետին համապատասխան ներկայացված բոլոր հայտերում նշված ապրանքների ընդհանուր քանակը (կիլոգրամով) չի գերազանցում հատուկ քվոտայի չընտրված ծավալը, հատուկ քվոտայի չընտրված ծավալն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխվում է ըստ հայտերում ներկայացված ապրանքի քանակի (կիլոգրամով)։

51. Հատուկ քվոտայի չընտրված ծավալի մասով մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետն է՝

ա) արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից սույն կարգի 44-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետներում սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվելու դեպքում՝ մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ.

բ) արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից սույն կարգի 44-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետներում սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվելու դեպքում՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: