Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2019 թվականի

թիվ 103

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք):

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունիսի 18-ի

թիվ 103 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ տեղեկագրքից

 

Օժանդակ նյութի գործառութային նշանակության ծածկագիր

Դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութի գործառութային նշանակության անվանումը

005

ադhեզիվային նյութ

010

հակաօքսիդիչ

015

բուֆերային ազդանյութ

020

փայլացուցիչ (ողորկող ազդանյութ)

025

թանձրացուցիչ

030

կոմպլեքսագոյացուցիչ

035

կոնսերվանտ

040

համի կորրիգենտ

045

հոտի կորրիգենտ (բուրավետիչ)

050

ներկանյութ

055

լցանյութ

060

կրող նյութ

065

հիմք

070

պլաստիկարար

075

թաղանթագոյացուցիչ

080

պրոպելենտ

085

փխրեցուցիչ

090

լուծիչ

095

pH կարգավորիչ

100

կապակցանյութ

105

սահող նյութ

110

սոլյուբիլիզատոր (համալուծիչ)

115

կայունարար

120

սուսպենգատոր

125

խոնավարար

130

լուծահանիչ

135

էմուլգատոր

999

այլ

 

II. Տեղեկագրքի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

020

2

Տիպը

1՝ տեղեկատու

3

Անվանումը

դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունների տեղեկագիրք

4

Հապավումը

ՕՆԳՆՏ

5

Նշագիրը

ՄԴ 020-2019 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 103 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 103 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

RU, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն: Լիազորված կազմակերպություն՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատություն

11

Նշանակությունը

տեղեկագիրքը նախատեսված է դեղամիջոցների կազմի մեջ մտնող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունների մասին տեղեկությունները համակարգելու համար

12

Անոտացիա (կիրառման բնագավառը)

կիրառվում է դեղամիջոցների շրջանառության սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ձևավորման ժամանակ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրականացնելիս տեղեկատվական փոխգործակցություն ապահովելու համար

13

Առանցքային բառերը

գործառութային նշանակություն, օժանդակ նյութ, դեղամիջոց

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կանոնակարգում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ տեղեկագրքի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) տեղեկագրքեր և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում չունի անալոգներ

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման կարգային մեթոդ՝ ըստ ժամանակագրական սկզբունքի

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված մեթոդիկա։ Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ բացառումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում, տեղեկագրքի գրառումը հանելու օրվանից նշվում է որպես չգործող՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կարգավորող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները:

Դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունները եզակի են, ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում:

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի (տեղեկագրքի տողերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է սույն տեղեկագրքի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

Տեղեկագրքից վերցված տեղեկությունները բաց հասանելիությամբ տեղեկատվություններ են

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկագրքից վերցված մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն տեղեկագրքի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը

 

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ կազմավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Դեղամիջոցի կազմի մեջ մտնող օժանդակ նյութի գործառութային նշանակության մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Օժանդակ նյութի գործառութային նշանակության ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։
Ձևանմուշը՝ \d{3}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Օժանդակ նյութի գործառութային նշանակության անվանումը

պայմանանշանների նորմալացված տողը։
Նվազագույն երկարությունը՝ 1:
Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

1

1.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.3.1. Գործողության սկզբի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության սկզբի ամսաթվին

1

1.3.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կարգավորող ակտի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։
Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2. Ակտի համարը

պայմանանշանների նորմալացված տողը։
Նվազագույն երկարությունը՝ 1:
Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

1.3.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կարգավորող ակտի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։
Ձևանմուշը՝ \d(5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2. Ակտի համարը

պայմանանշանների նորմալացված տողը։
Նվազագույն երկարությունը՝ 1:
Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝
ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: