Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 155

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 4.1.6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) բուսասանիտարական սերտիֆիկատում նշված է տրանսպորտային միջոցի համարը, որը չի համապատասխանում տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի համարին` բացառությամբ սույն Հիմնադրույթի 4.1.10 կետում նշված դեպքի.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1.10 կետով՝

«4.1.10. Բուսասանիտարական սերտիֆիկատում նշված համարին թամբով քարշակի համարի չհամապատասխանելը՝ բուսասանիտարական սերտիֆիկատը անվավեր ճանաչելու պատճառ չէ, այն պայմանով, որ նրա կողմից քարշակվող կիսակցորդի և կցորդի (առկայության դեպքում) համարները համապատասխանում են բուսասանիտարական սերտիֆիկատում նշված համարներին:».

գ) 4.2.4 կետի 1-ին ենթակետի առաջին նախադասությունում «եթե բուսասանիտարական սերտիֆիկատում տրանսպորտային միջոցի համարը պարտադիր նշելու մասին պահանջը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի կարանտինային բուսասանիտարական պահանջներին պետք է համապատասխանի արտադրանքը» բառերը փոխարինել «բացառությամբ թամբով քարշակի համարի մասին տեղեկությունների, այն պայմանով, որ նրա կողմից քարշակվող կիսակցորդի և կցորդի (առկայության դեպքում) համարների մասին տեղեկությունները համընկնում են բուսասանիտարական սերտիֆիկատում նշվածների հետ» բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան