Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.02.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվար 2022 թվականի թիվ 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 481 հոդվածով, 67-րդ հոդվածով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2022 թվականին օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ-11

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԵՐՈՆԻԿԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Դեմ-0

Ձեռնպահ-0

Համայնքի ղեկավար`

 

2022 թվականի փետրվարի 24

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու 2022թ. փետրվարի 24-ի

թիվ 5-Ն որոշման

 

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ,ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողային ֆոնդի հողամասերի 2022 թվականին օտարման մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանել ոչ պակաս հողամասի կադաստրային արժեքից:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից Մեղրի և Ագարակ քաղաքներում 2022 թվականին կառուցապատման իրավունքով տրամադրելու համար տարեկան վարձավճարների չափեր սահմանել՝

1) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի 1 ք.մ-ի համար` 1000 (մեկ հազար) դրամ, բացառությամբ ընդերքօգտագործման իրավունքով օգտագործվող հողամասերի, որի համար սահմանել 1 հա-ի համար՝ մեկնարկային գին 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ.

2) մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի 1ք.մ-ի համար՝ մեկնարկային գին 900 (ինը հարյուր) դրամ.

3) ավտոտնակների կառուցման համար կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի 1 ք.մ.-ի համար՝ մեկնարկային գին 100 (մեկ հարյուր) դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղական բնակավայրերում 2022 թվականին կառուցապատման իրավունքով տրամադրելու համար տարեկան վարձավճարների չափեր սահմանել՝

1) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի 1ք.մ.-ի համար` ոչ պակաս անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան դրույքաչափից.

2) մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի 1 ք.մ.-ի համար՝ ոչ պակաս անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան դրույքաչափից:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողային ֆոնդի հողամասերի 2022 թվականին օգտագործման (վարձակալության) տրամադրման մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանել ոչ պակաս անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան դրույքաչափից:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողային ֆոնդի հողամասերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար հողամասերի տրամադրման 1 հեկտարի վարձավճարի տարեկան չափ սահմանել՝ մինչև 10 հեկտարի համար 20000 (քսան հազար) դրամ, 10-50 հեկտարի համար 10000 (տաս հազար) դրամ, 50 հեկտարից ավելիի համար 5000 (հինգ հազար) դրամ, այլ հետախուզական-հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար՝ 1 հեկտարի համար տարեկան 5000 (հինգ հազար) դրամ:

 

Համայնքի ղեկավար`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 04 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան