Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

FIFA ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ FIFA ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՎԱԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 3-րդ կետի 1-ին, 4-րդ և 20-րդ ենթակետերին, 24-րդ կետի 15-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 1 հավելված), «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 37-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված), «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության 3-րդ և 18-րդ կետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 48-րդ և 50-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Թույլատրել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք այն ապրանքների ներմուծումը, որոնք նախատեսված են FIFA Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության և (կամ) FIFA Կոնֆեդերացիաների 2017 թվականի գավաթի կազմակերպման և անցկացման համար և թույլատրված են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկի 10-րդ և 101-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում թույլատրել այդ ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից՝ առանց արգելքների և սահմանափակումների` բացառությամբ սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների և ռադիացիային առնչվող պահանջների, ինչպես նաև արտահանման հսկողության միջոցների և ռազմական նշանակության արտադրության նկատմամբ կիրառվող միջոցների:

2. Թույլատրել Միության մաքսային տարածք այն ապրանքների ժամանակավոր ներմուծումը և Միության մաքսային տարածքից դրանց՝ հետ արտահանումը, որոնք նախատեսված են անձնական օգտագործման, այդ թվում՝ սույն Որոշման 1-ին կետում նշված՝ սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված մասնագիտական գործունեության մեջ օգտագործման համար, սակայն կապ չունեն այդ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը մասնակցելու համար հավաստագրված օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, որոնք ուղեկցվում կամ չեն ուղեկցվում ուղեբեռներով՝ առանց արգելքների և սահմանափակումների կիրառման, բացառությամբ հետևյալի նկատմամբ արգելքների և սահմանափակումների՝

ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերը և փամփուշտները.

Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքներ.

Միության մաքսային տարածք ներմուծման համար սահմանափակված ապրանքներ, որոնք արգելված են ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու համար:

3. Սույն Որոշման 1-ին կետում նշված՝ սանիտարահամաճարակաբանային, անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ սանիտարահամաճարակաբանային, անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված անձանց կողմից՝ հաշվի առնելով սույն Որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:

4. Սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում սանիտարահամաճարակաբանային պետական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի» II բաժնում ներառված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է առանց դրանց պետական գրանցման և առանց պետական գրանցման մասին վկայականներ ներկայացնելու:

5. Սույն Որոշման 1-ին կետում նշված և կենդանական ծագման սննդամթերք հանդիսացող ապրանքի, այդ թվում՝ կենդանական ծագման հումք հանդիսացող ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է առանց ներմուծման թույլտվությունների՝ անասնաբուժական սերտիֆիկատների ուղեկցությամբ, որոնք տրվել են արտահանող երկրների լիազորված մարմինների կողմից՝ ըստ Միության մարմինների ակտերով կամ սահմանված կարգով անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ համաձայնեցված ձևերի, կամ Միության մարմինների ակտերով սահմանված դեպքերում՝ ապրանքների որակը և անվտանգությունը հաստատող այլ փաստաթղթերի ուղեկցությամբ, հաշվի առնելով հետևյալը՝

կենդանական ծագում ունեցող սննդամթերքների՝ բացառությամբ կենդանական ծագում ունեցող հումքի, ներմուծումն իրականացվում է առանց արտահանող ձեռնարկությունների՝ Միության մաքսային տարածք ներմուծվող, հսկողության տակ վերցված ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում ներառելու.

կենդանական ծագում ունեցող հումքի ներմուծումն իրականացվում է նշված ռեեստրում ներառված արտահանող ձեռնարկություններից, այդ թվում՝ այն ձեռնարկություններից, որոնցից ապրանքների մատակարարման նկատմամբ սահմանված են անասնահամաճարակային իրավիճակի հետ չկապված արգելքներ:

Ներմուծվող ապրանքների նկատմամբ նշանակման (առաքման) վայրերում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ավարտից հետո արտահանող երկրների լիազորված մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատների վերաձևակերպում Միության անասնաբուժական սերտիֆիկատների չի պահանջվում, իսկ այդ ապրանքների հետագա տեղափոխումը (փոխադրումը) սույն Որոշման 1-ին կետում նշված սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման վայրեր, և Միության մաքսային տարածքից արտահանման վայրեր իրականացվում է արտահանող երկրների լիազորված մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատների ուղեկցությամբ:

Կենդանական ծագում ունեցող չօգտագործված սննդամթերքի, այդ թվում՝ կենդանական ծագում ունեցող հումքի արտահանումը Միության մաքսային տարածքից իրականացվում է առանց արտահանման թույլտվության: Միության մաքսային տարածքից նշված ապրանքներն արտահանելիս անդամ պետությունների՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է ներմուծող երկրի օրենսդրությամբ այդպիսի պահանջ սահմանված լինելու դեպքում:

Անասնաբուժասանիտարական միջոցները՝ որպես Միության մաքսային տարածք կենդանական ծագում ունեցող սննդամթերքի ներմուծման արգելք, կիրառվում են սույն կետում նշված ապրանքների նկատմամբ այն դեպքում, երբ այդ արգելքները սահմանվել են՝ ելնելով արտադրման երկրում կամ արտահանման երկրում անասնահամաճարակային իրավիճակից:

6. Անդամ պետության մաքսային գործի ոլորտում հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնող գործադիր իշխանության լիազորված մարմնին, որի տարածքում կազմակերպվում և անցկացվում են սույն Որոշման 1-ին կետում նշված սպորտային միջոցառումները՝ ապահովել սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասով լիազորված և ուղարկող և (կամ) ստացող հանդիսացող անձանց մասին տեղեկատվության հաղորդումը մյուս անդամ պետությունների մաքսային մարմիններ:

7. Սույն Որոշման գործողությունը տարածվում է Միության մաքսային տարածք սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը ներմուծված ապրանքների նկատմամբ, ինչպես նաև սույն Որոշման 1-ին կետում նշված սպորտային միջոցառումների կազմակերպման ժամանակ օգտագործվելու նպատակով Միության մաքսային տարածքում գտնվող և հատուկ մաքսային ընթացակարգով մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը ձևակերպված ապրանքների նկատմամբ:

8. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան