Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին» թիվ 1 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները.

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում իրագործվող նախագծի անձնագրի ձևը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

        

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

               

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի ապրիլի 16-ի

թիվ 58 որոշմամբ

      

ՊԱՀԱՆՋՆԵՐ

   

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթին ներկայացվող

   

1. Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին» թիվ 1 որոշման 2-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախագծի (այսուհետ՝ նախագիծ) նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները։

2. Նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթի կազմի մեջ մտնում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) բիզնես-քեյս՝ փաստաթուղթ, որում նկարագրվում է, թե ինչպես է նախագիծը թույլ տալիս լուծել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրականացնելու հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված խնդիրները, որը ներառում է հետևյալ բաժինները՝

նախագծի համառոտ նկարագրությունը.

նախագծի նպատակները.

ռազմավարական համապատասխանությունը (այլ նախագծերից և միջոցառումներից կախված լինելը, ռազմավարական օգուտները).

նախագծի արդյունքների սպառողները.

խնդիրներն ու ակնկալվող արդյունքները.

բիզնես-մոդելը.

բ) բարձր մակարդակի միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ»)՝ նախագծի իրագործման հիմնական փուլերի նկարագրությամբ փաստաթուղթ՝ իրագործման ժամկետների, ակնկալվող արդյունքների և պատասխանատու կատարողների նշմամբ.

գ) հայեցակարգային նախագիծ՝ սահմանված պահանջների և սահմանափակումների շրջանակներում նպատակներին հասնելու համար առաջարկվող որոշման, նախագծի օգուտների և հետևանքների նկարագրությամբ փաստաթուղթ, որը ներառում է հետևյալ բաժինները՝

նախագծի համառոտ նկարագրությունը.

նախագծի նպատակները.

նախագծի շրջանակները.

առանցքային արդյունքները.

կառուցվածքի նկարագրությունը (կառուցվածքային սկզբունքները, բիզնես-կառուցվածքը, տեղեկատվական կառուցվածքը, հավելվածների կառուցվածքը, տեխնոլոգիական կառուցվածքը).

անվտանգության ասպեկտները.

դ) տեխնիկատնտեսական հիմնավորում՝ նախագծի իրագործման տնտեսական նպատակահարմարության հաշվարկը և առաջարկվող նախագծի տեխնիկական գնահատումը (ֆինանսավորման աղբյուրների (բյուջետային և արտաբյուջետային միջոցներ) և միջոցների ծախսման ուղղությունների նշմամբ) պարունակող փաստաթուղթ, որը ներառում է հետևյալ բաժինները՝

նախագծի համառոտ նկարագրությունը.

նախագծի նպատակները.

շուկայի վերլուծություն.

նախագծի հիմնական առավելությունները.

նախագծի տեխնիկական գնահատումը.

նախագծի ծախսումների, ռեսուրսների, այդ թվում՝ ֆինանսական, հետևանքների և օգուտների հաշվարկներն ու գնահատումը.

նախագծային ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություններ.

ե) նախագծի արդյունքի նկարագրություն՝ նախագծի վերջնարդյունքների նկարագրությամբ փաստաթուղթ՝ իրագործման ժամկետների նշմամբ.

զ) նախագծի իրագործման շրջանակներում կողմերի փոխգործակցության ձևի նկարագրություն՝ նախագծի հիմնական մասնակիցների և շահագրգիռ կողմերի փոխգործակցության ձևերի ու ընթացակարգերի նկարագրությամբ փաստաթուղթ։

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի ապրիլի 16-ի

թիվ 58 որոշմամբ

  

ՁԵՎ

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում իրագործվող նախագծի անձնագրի

  

ԱՆՁՆԱԳԻՐ

   

նախագծի

________________________________

(նախագծի անվանումը)

   

Բաժին

Բովանդակությունը

1. Նախագծի անվանումը

2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները

3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները

4. Նախագծի շրջանակները

5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր

6. Նախագծի իրագործման ժամկետները

7. Նախագծի մասնակիցների (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների) դերերի և պատասխանատվության բաշխումը

8. Նախագծի վերաբերյալ հաշվետվությունները (ներկայացման պարբերականության ու ժամկետների նշմամբ)

9. Սեփականության իրավունքը

10. Ֆինանսավորման աղբյուրներն (բյուջետային, արտաբյուջետային) ու ծավալները

 

     Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: