ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2019 թվականի |
թիվ 4 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 11 հանձնարարականին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Եվրոպական միությունից (Եվրոպական միության երկրներից) ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հերբիցիդների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 90 որոշման մեջ (այսուհետ՝ թիվ 90 որոշում) փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, որոշեց.
1. Անհրաժեշտ համարել փոփոխությունների կատարումը թիվ 90 որոշման մեջ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սահմանված կարգով որոշում ընդունել թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ նախատեսելով Եվրոպական միությունից ծագող՝ «BASF» և «SYNGENTA» ապրանքային նշաններով հերբիցիդների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներ ներմուծումն ապահովելու մասով պարտավորությունների ընդունում եվրոպացի արտադրողների կողմից։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ իրականացնել Եվրասիական տնտեսական միության շուկայում հերբիցիդների գների մոնիթորինգ՝ Եվրասիական տնտեսական միությունում հակագնագցման միջոցի գործողության պայմաններում հերբիցիդներ արտադրողների կողմից գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակով՝ գների անհիմն բարձրացման փաստեր հայտնաբերելու դեպքում նախատեսելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի կողմից 1 ամսվա ընթացքում այդ միջոցի վերանայման նախաձեռնում։
4. Սահմանել, որ թիվ 90 որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ դրանում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|