Գլխավոր տեղեկություն
Համար
N 423-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 423-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,056,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի պատրաստում և գնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված (ՀՎՀՀ՝ 02507456)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2022 թվականի մայիսի 10-ին կնքված N ՀՀ-Կ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման և գնման աշխատանքների իրականացում` 19,528,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2022 թվականի մայիսի 10-ին կնքված N ՀՀ-Կ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման և գնման աշխատանքների իրականացում` 19,528,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 423-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ծրագիրը բարեգործական է որակվել 11.03.2021 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցում» ծրագրի մասին N 194-Ա որոշմամբ։ Այժմ, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով, նախատեսվում է հիմնադրամի միջոցներով վերոնշված բնակելի համալիրի թիվ 1 և 2 շենքերի բնակիչների համար գույքի պատրաստում և գնում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում՝ օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

39,056,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի թիվ 1 և 2 շենքերի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունիսի 13-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Այժմ նախատեսվում է գնել գույք թիվ 1 շենքի բնակիչների համար՝ 19,528,00,000 դրամ, և թիվ 2 շենքի բնակիչների համար՝ 19,528,00,000 դրամ, ժամկետը՝ 2022 թ. հունիսի 13-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կենցաղային պայմանները բարելավելու նպատակով նախատեսվում է ձեռքբերել կահույք (զգեստապահարան, խոհանոցային, ննջասենյակի և հյուրասենյակի կահույք) «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի թիվ 1 և 2 շենքերի բնակիչների համար՝ 39,056,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան