Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2019-10.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2019 թվականի

թիվ 137

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՄԱՍՈՎ ՀԱՏՈՒԿ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 23-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հատուկ պաշտպանական միջոց՝ 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ հատուկ քվոտա սահմանելով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 200 9, 7208 51 910 0, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 400 0, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0 և 7226 91 990 0 ծածկագրերով դասակարգվող՝ ածխածնային և լեգիրված պողպատից, թերթերով կամ գլանափաթեթներով շիկագլոցված գլանվածքի մասով (այսուհետ՝ շիկագլոցված գլանվածք)՝ սահմանելով հատուկ քվոտայի ծավալները հավելվածի համաձայն, և հատուկ տուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։

2. Սահմանել, որ՝

սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից (բացառությամբ Կորեայի Հանրապետության), ինչպես նաև «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի կողմեր հանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններից (բացառությամբ Ուկրաինայի) ծագող շիկագլոցված գլանվածքի վրա.

սույն որոշմամբ նախատեսված հատուկ քվոտան կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված), «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով և «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ շիկագլոցված գլանվածքի նկատմամբ.

սույն որոշմամբ նախատեսված հատուկ տուրքը չի վճարվում շիկագլոցված գլանվածքի համար, եթե հայտարարատուի մոտ առկա է նշված ապրանքի ներմուծման լիցենզիա այն օրով, որի դրությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան կիրառվում են հատուկ պաշտպանական միջոցներ, և եթե ապրանքների հայտարարագրի մեջ հայտարարված են տեղեկություններ այդպիսի լիցենզիայի վերաբերյալ

շիկագլոցված գլանվածքը ներառվում է «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված և Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետով։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ բաշխել սույն որոշմամբ նախատեսված հատուկ քվոտայի ծավալներն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող մեթոդիկային կամ իրենց օրենսդրությանը համապատասխան.

ապահովել շիկագլոցված գլանվածքի ներմուծման լիցենզիաների տրամադրումը գործադիր իշխանության լիազորված մարմինների կողմից.

ապահովել սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցի կիրառումը՝ առաջնորդվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

4. Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերը ձևավորելու կարգի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի թիվ 2 հավելված) 2.29 համարով բաժնի դիրքում «Ներմուծման քվոտա սահմանելու վերաբերյալ որոշումների» բառերը փոխարինել «ներմուծման քվոտա կամ հատուկ քվոտա սահմանելու վերաբերյալ որոշումների» բառերով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի օգոստոսի 6-ի

թիվ 137 որոշման

ԾԱՎԱԼՆԵՐ

 

շիկագլոցված գլանվածքի մասով հատուկ քվոտայի

 

Ապրանքի անվանումը

Հատուկ քվոտայի ծավալը (տոննա)

Հայաստանի Հանրապետություն

Բելառուսի Հանրապետություն

Ղազախստանի Հանրապետություն

Ղրղզստանի Հանրապետություն

Ռուսաստանի Դաշնություն

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0,
7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0,

7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 980 0,

7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0,

7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0,

7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0,

7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9,

7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 600 0, 7225 40 900 0,

7226 91 200 0, 7226 91 910 0 և 7226 91 990 0

ծածկագրերով դասակարգվող շիկագլոցված գլանվածք

14, 699

227,633

5,913

2,357

334,993

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 51 200 9, 7208 51 910 0 և 7225 40 400 0 ծածկագրերով դասակարգվող շիկագլոցված գլանվածք

829

36,640

6,116

329

698,249

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2023, թիվ 165 24.06.2024, թիվ 137
08.10.2019, թիվ 177 10.11.2019, թիվ 137
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան