Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սերիական թողարկման արտադրանքի համապատասխանությունը գնահատելիս որպես հայտատու հանդես գալու համար՝ օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձանց նկատմամբ «արտադրողի կողմից լիազորված անձ» հասկացության միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ արտադրանքն իրենց տարածքներում շրջանառության մեջ դնելիս ելնել այն բանից, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ միայն օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված այն անձը, որը սահմանված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 9 հավելված) 2-րդ կետի քսանութերորդ պարբերությամբ և որն այդ արտադրանքը շրջանառության մեջ դնելիս իրականացնում է գործողություններ արտադրողի անունից և կրում է պատասխանատվություն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ՝

մինչև 2020 թվականի մարտի 1-ը նախապատրաստել առաջարկներ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ «արտադրողի կողմից լիազորված անձ» հասկացությունը հստակեցնելու և դրան ներկայացվող պահանջները սահմանելու մասով փոփոխություններ կատարելու մասին.

մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստել առաջարկներ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շրջանառության մեջ դնելիս օտարերկրյա արտադրողների սերիական թողարկման արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու հետ կապված հարցերի կարգավորման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ակտ ընդունելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: