Գլխավոր տեղեկություն
Համար
N 432-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2022-26.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 432-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 242-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2019 թվականի մարտի 1-ին կնքված՝ N 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N 19223028 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԹիՔեյ Ընդ Փարթներս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02604375) 2018 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված՝ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02538542) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված՝ թիվ AR 170120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների ձեռքբերում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00835755) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված՝ N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 8,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00196563) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 775,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00040569) 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված՝ N AT-AU-036-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 18-ից մինչև 2022 թվականի հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03520262) 2018 թվականին ապրիլի 4-ին կնքված՝ N 033041812185 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման աշխատանքների իրականացում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատանքների իրականացում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2022, N 841-Ա 26.11.2022, N 432-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան