Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-177-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1299
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 15-ին

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-305, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Մարզպետները ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության համակարգման լիազորություններ չունեն:»:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Հոդված 32. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու մասին հայտնելը

 

Յուրաքանչյուր ձերբակալված անձ ձերբակալվածներին պահելու վայրում և յուրաքանչյուր կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունեն այդ մասին կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղեկացնելու իր ընտրած անձին:

Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի՝ ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել ձերբակալված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը։

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել կալանավորված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը։»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-177-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան