Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2019 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 20-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ախտահանման միջոցների շրջանառությունը մինչ սույն որոշման ուժի մեջ մտնելը դրանց մասով տրված՝ պետական գրանցման հավաստագրի առկայության դեպքում իրականացվում է մինչև դրա գործողության ժամկետի ավարտը.

բ) արդյունաբերական արտադրության պայմաններում օգտագործվող՝ կենսաբանական գործոնների (միջատների) ներգործությունից մաշկաբանական անհատական պաշտպանության միջոցներին դասվող ռեպելենտ (վանող) միջոցներին ներկայացվող՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնի հավելվածի 1.8.1 և 2.3 կետերով նախատեսված պահանջներն ուժի մեջ են մտնում այդպիսի միջոցների թունավորության, անվտանգության և ֆիզիկաքիմիական ցուցանիշների նկատմամբ պահանջներ սահմանելու մասով՝ Մաքսային միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 019/2011) փոփոխություններ նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի մայիսի 21-ի

թիվ 78 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական