Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 46

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017

թվականի մայիսի 11-ի

թիվ 46 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման կարգում կատարվող

 

1. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե դիմումը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային, այլ վճարների վերադարձի (հաշվանցման) համար անհրաժեշտ տեղեկություններ, այն դիտարկվում է որպես վերադարձման (հաշվանցման) հայտ, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային, այլ վճարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի հայտի հիման վրա։»։

2. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Դիմումը կամ սույն կարգի 12-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմին ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը գրանցում է դրանք, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ՝ նշելով այն ներկայացնելու ամսաթիվը:

Մաքսային մարմնի կողմից դիմումը քննարկվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել մաքսային մարմնում դիմումի գրանցման օրվանից 30 օրացուցային օրը։

Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 12-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը քննարկվում են այդպիսի փաստաթղթերի գրանցման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե անդամ պետության օրենսդրությամբ առավել կարճ ժամկետ սահմանված չէ։

Եթե դիմումը քննարկելու համար անհրաժեշտ է հարցում ուղարկել ապրանքի ծագման մասին հավաստագիր տրամադրելու և (կամ) այն ստուգելու լիազորություն ունեցող մարմին (կազմակերպություն)՝ ապրանքի ծագման մասին հավաստագրում պարունակվող տեղեկությունների հավաստիության, ինչպես նաև ապրանքի ծագման մասին հավաստագրի իսկության ստուգում անցկացնելու և (կամ) ապրանքների ծագումը որոշելու՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված կանոններին համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ստանալու նպատակով, սույն կարգով նախատեսված ժամկետի ընթացքը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից մինչև մաքսային մարմնի կողմից դրա պատասխանն ստանալու օրը, իսկ եթե ապրանքների ծագումը որոշելու այդ կանոններով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել՝ մինչև այդ ժամկետը լրանալու օրը (ներառյալ)։

Մաքսային մարմինն ապրանքի ծագման մասին հավաստագիր տրամադրելու և (կամ) այն ստուգելու լիազորություն ունեցող մարմին (կազմակերպություն) հարցումն ուղարկելու հետ միաժամանակ հայտարարատուին տեղեկացնում է դիմումի քննարկման ժամկետի կասեցման մասին՝ նշելով այդ հարցումն ուղարկելու պատճառները։»։

3. 19-րդ կետում առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Այլ դեպքերում մաքսային մարմինը որոշում է ընդունում ԱՀ-ում նշված տեղեկությունների մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին։ ԱՀ-ում նշված տեղեկությունների մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է պաշտոնատար անձի կողմից՝ սույն կարգի 16-րդ կետի երկրորդից չորրորդ պարբերություններին համապատասխան սահմանված ժամկետների շրջանակներում։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: